Գլխավոր տեղեկություն
Համար
N 612
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.12.1994-մինչ օրս)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.12.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.12.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 դեկտեմբերի 1994 թվականի N 612

 

 Հայաստանի Հանրապետության կառավարության ԵՎ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1993 թվականի հուլիսի 30-ի N 402 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը որոշում են`

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1993 թվականի հուլիսի 30-ի «Հանրապետությունից դուրս անկանխիկ հաշվարկների իրականացման և տարադրամի պարտադիր վաճառքի ժամանակավոր կարգի մասին» N 402 որոշման 5-րդ կետում (ՀՀ կառավարության և ՀՀ կենտրոնական բանկի 1993 թվականի դեկտեմբերի 27-ի N 647 որոշման խմբագրությամբ) և նույն որոշմամբ հաստատված տարադրամի պարտադիր վաճառքի կարգի 2-րդ կետում «50 տոկոսը» բառերը համապատասխանաբար փոխարինել «30 տոկոսը» բառերով:

2. Սույն որոշումը կիրարկել 1995 թվականի հունվարի 1-ից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ