Գլխավոր տեղեկություն
Համար
N 610
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.12.1994-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.12.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.12.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 դեկտեմբերի 1994 թ. N 610

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 444 ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Սպիտակի երկրաշարժից տուժած քաղաքների տեղական իշխանությունների և բնակչության բազմիցս դիմումները, ինչպես նաև հանրապետության հյուսիսային տարածքում ձմռան խիստ պայմանները, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 20-ի «Բնակելի շենքերի հարդարման ու սարքավորման աշխատանքների տեսակների և ծավալների մասնակի կրճատման ժամանակավոր թույլտվության մասին» N 444 որոշման հավելվածի` աստիճանների, միջհարկային և մուտքի հարթակների պատրաստման աշխատանքների տեսակների 2-րդ սյունակը լրացնել «Աղետի գոտում շենքերի աստիճանավանդակների պատերի և սանդղաձողերի ներկում» բառերով, իսկ պատուհանների տեղադրման աշխատանքների տեսակների 2-րդ սյունակը` «Աղետի գոտում երկշերտ ապակեպատումով» բառերով:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան