Գլխավոր տեղեկություն
Համար
N 597
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.12.1994-03.02.1995)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.12.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
26.12.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 դեկտեմբերի 1994 թվականի N 597

քաղ. Երևան

 

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության առաջարկությունը նպատակային պետական պարտատոմսերի թողարկման և դրանց իրացման հաշվին ստացվող գումարներն արդյունաբերության առավել կարևոր ճյուղերում ներդնելու վերաբերյալ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հավանություն տալ 120 մլն ԱՄՆ-ի դոլարի ընդհանուր ծավալով Հայաստանի Հանրապետության նպատակային պետական պարտատոմսերի թողարկման և իրացման ծրագրին (պարտատոմսերի թողարկման և իրացման հիմնադրույթները կցվում են), նշված պետական պարտատոմսերի իրացումը կատարվելու է Կիպրոսի Հանրապետության «CK Bankinq» ընկերության միջոցով, Հայաստանի Հանրապետության կառավարության և այդ ընկերության միջև կնքվող համաձայնագրին համապատասխան:

2. Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության ու էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ և Հայարդշինբաժնետերբանկի մասնակցությամբ սահմանված կարգով կազմակերպել 120 մին ԱՄՆ-ի դրլարի ընդհանուր ծավալով, յուրաքանչյուր 1 մլն ԱՄՆ-ի դոլարի արժողությամբ, 120 հատ նպատակային պետական պարտատոմսերի թողարկումը:

3. Լիազորել Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարար Լ. Բարխուդարյանին և արդարադատության նախարար Ա. Սաֆարյանին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրել սույն որոշմամբ նախատեսվածպետական պարտատոմսերը և դրանց կից պայմանագրերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության «GK Banking» ընկերության միջև կնքվող  համաձայնագիրը:

4. Ընդունել ի գիտություն Հայարդշինբաժնետերբանկի խորհրդի որոշումը սույն որոշմամբ նախատեսված պետական պարտատոմսերի համար որպես երաշխավոր հանդես գալու մասին և լիազորել նրա վարչության նախագահ Կ. Մովսեսյանին բանկի անունից ստորագրելու պետական պարտատոմսերը, ինչպես նաև դրանց կից պայմանագրերը:

5. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ մեկամսյա ժամկետում մշակել և հաստատել սույն որոշմամբ նախատեսված պետական պարտատոմսերի իրացումից ստացվող գումարների հաշվին մրցութային կարգով համապատասխան բիզնես-նախագծերի հիման վրա արդյունաբերության տարբեր ճյուղերում ինվեստիցիոն ծրագրերի ֆինանսավորման կանոնակարգը` առաջնությունը տալով կիսահաղորդչային էլեկտրոնիկայի, գունավոր ու թանկարժեք մետաղների և էներգախնայողական սարքերի արտադրության բնագավառներին:

6. Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարությանը` սույն որոշմամբ նաղատեսված պետական պարտատոմսերի իրացումից հետո առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն 1995 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում սահմանված կարգով համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

 

Հ Ի Մ Ն Ա Դ Ր ՈՒ Յ Թ Ն Ե Ր

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ

 

1. Պետական պարտատոմսերի թողարկման ընդհանուր ծավալը - 120 մլն ԱՄՆ-ի դոլար:

2. Պետական պարտատոմսերի իրացման ժամկետը - 1995 թվականի հունվար-փետրվար-մարտ ամիսներ:

3. Պետական պարտատոմսերի տոկոսադրույքը - տարեկան 7,5 տոկոս:

4. Թողարկման մարման ժամկետը - 13 տարի ( 2008 թվական):

5. Տոկոսների վճարումը - 1996 թվականից ամեն տարի պետական պարտատոմսերին կից կուպոններով:

6. Միջնորդ կազմակերպությանը տրվելիք գումարի չափը - արժեթղթերի թողարկման ընդհանուր գումարի 5 տոկոսի չափով (արժեթղթերի միանվագ իրացման միջնորդական ծառայությունների համար):

7. Արժեթղթերի իրացումը և գումարների ստացումն իրականացվում է փուլերով, յուրաքանչյուր 20 մլն ԱՄՆ-ի դոլարի ծավալով:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ