Գլխավոր տեղեկություն
Համար
N 569
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.11.1992-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.11.1992
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
12.11.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.11.1992

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 նոյեմբերի 1992 թվականի N 569

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 497 ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍՆԱԿԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Ի մասնակի փոփոխումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի սեպտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններին շենքեր հատկացնելու մասին» N 497 որոշման 4-րդ կետի, Երևանի Մյասնիկյանի շրջանի N 6 ուսումնաարտադրական կոմբինատի շենքը (Այգեստան, 9-րդ փողոց, N 4ա) հանձնել Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության հաշվեկշռին` Պուշկինի փողոցի N 38 շենքում տեղավորված նախարարության համակարգի հիմնարկներին հատկացնելու համար:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Խ. Հարությունյան

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ