Գլխավոր տեղեկություն
Համար
N 609
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.11.1992-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.11.1992
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի առաջին տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
28.11.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.11.1992

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 նոյեմբերի 1992 թվականի N 609

քաղ. Երևան

 

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Ընդունել Ռուսաստանյան Դաշնությունում Հայաստանի Հանրապետության կառավարության մշտական ներկայացուցչության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, ֆինանսների նախարարության և մշակույթի նախարարության հետ, և Մոսկվա քաղաքում Հայաստանի Հանրապետության մշակութային կենտրոնը Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության համակարգից հանձնել Ռուսաստանյան Դաշնությունում Հայաստանի Հանրապետության կառավարության մշտական ներկայացուցչության ենթակայությանը:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և ֆինանսների նախարարությանը` 1992 թվականի տնտեսական և սոցիալական զարգացման ծրագրում և պետական բյուջեում կատարել սույն որոշումից բխող անհրաժեշտ փոփոխություններ:

3. Ուժը կորցրած ճանաչել ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի սեպտեմբերի 28-ի «Մոսկվա քաղաքում Հայկական ԽՍՀ մշակութային կենտրոնի ստեղծման մասին» N 511 որոշումը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Խ. Հարությունյան

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան