Գլխավոր տեղեկություն
Համար
N 24
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (16.01.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.02.14/3(36)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.01.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.01.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.01.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.01.1998

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐԵՏՐՈՍՅԱՆ

16 ՀՈՒՆՎԱՐԻ 1998 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հունվարի 1998 թվականի N 24

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱԶՄԱԲՆՈՒՅԹ ՌԱԶՄԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար որակյալ սպայական կադրեր պատրաստելու անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության բազմաբնույթ ռազմական հրամանատարական ուսումնարանը վերակազմավորել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ինստիտուտի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունվարի 16-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան