ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 նոյեմբերի 1994 թվականի N 551
քաղ. Երևան
ԲՌՆԱԴԱՏՎԱԾԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԱՄ ՆՐԱՆՑ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԻՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1994 թվականի մայիսի 25-ի «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց կամ նրանց առաջին հերթի ժառանգներին վկայական տալու կարգը (կցվում է):
2. Հաստատել բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց կամ նրանց առաջին հերթի ժառանգներին վկայականներ տվող հանձնաժողովի կազմը, համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչությանը` ապահովել հանձնաժողովի աշխատանքների հետ կապված հարցերի լուծումը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հրատարակչական գործի վարչությանը` երկամսյա ժամկետում ապահովել բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց կամ նրանց առաջին հերթի ժառանգներին տրվող վկայականների ձևերի տպագրումը` համաձայն բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց կամ նրանց առաջին հերթի ժառանգներին վկայականներ տվող հանձնաժողովի հայտերի:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀՀ կառավարության 1994 թ. նոյեմբերի 29-ի թիվ 551 որոշմամբ |
Կ Ա Ր Գ
ԲՌՆԱԴԱՏՎԱԾԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԱՄ ՆՐԱՆՑ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԻՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ
1. Բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց (այսուհետև` բռնադատված) կամ նրանց առաջին հերթի ժառանգներին տրվում են սույն կարգով սահմանված ձևի վկայականներ (թիվ 1 և թիվ 2 ձևերը կցվում են), որոնք հանդիսանում են նրանց կարգավիճակը հաստատող փաստաթուղթ:
Նշված անձանց վկայականը տրվում է նրանց օրենքով սահմանված իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու և արտոնություններից օգտվելու նպատակով:
2. Բռնադատվածների կամ նրանց առաջին հերթի ժառանգներին վկայականը տրվում է վկայականներ տվող հանձնաժողովի ( այսուհետև` հանձնաժողով) կողմից:
Վկայականը տրվում է բռնադատվածի կամ նրա առաջին հերթի ժառանգների դիմումի հիման վրա: Վկայականը բռնադատվածների առաջին հերթի ժառանգներին է տրվում այն դեպքում, եթե նրանք դատապարտված են եղել մահապատժի կամ մահացել են ազատազրկման ձևով պատիժը կրելիս կամ այդ պատիժը կրելուց հետո:
3. Բռնադատվածի վկայական ստանալու համար հանձնաժողովին ներկայացվում է դիմում, որին կցվում են`
ա) արդարացման վերաբերյալ որոշումը կամ բռնադատման փաստը հաստատող այլ փաստաթղթեր.
բ) բռնադատվածի մահվան վկայականը, եթե այն տրվում է նրա առաջին հերթի ժառանգներին.
գ) բռնադատվածի և նրա առաջին հերթի ժառանգների ազգակցական կապը հաստատող փաստաթուղթ:
4. Հանձնաժողովը նիստում քննության է առնում վկայական տալու մասին դիմումը` կից փաստաթղթերով, այն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում, անհրաժեշտության դեպքում ստուգում է ներկայացված փաստաթղթերի արժանահավատությունը և ընդունում որոշում` բռնադատվածին կամ նրա առաջին հերթի ժառանգներին համապատասխան վկայական տալու կամ դիմումը մերժելու մասին:
Հանձնաժողովն իրավազոր է որոշում կայացնելու այն դեպքում, երբ նիստին մասնակցում են նրա անդամների կեսից ավելին:
Հանձնաժողովն ընդունած որոշման մասին տասնօրյա ժամկետում հայտնում է բռնադատվածին կամ նրա առաջին հերթի ժառանգին: Դիմումը մերժելու դեպքում նրանց հայտնում է նաև մերժման պատճառները:
Մերժման որոշումը կարող է գանգատարկվել դատական կարգով:
5. Վկայական տալու մասին դիմումի քննարկմանը կարող է մասնակցել նաև բռնադատվածը կամ նրա առաջին հերթի ժառանգը:
6. Վկայականները ստորագրում են հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և հաստատվում են կնիքով:
7. Վկայականը հաշվառվում է հատուկ հաշվառման մատյանում և բռնադատվածին կամ նրա առաջին հերթի ժառանգին տրվում ստորագրությամբ:
8. Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վկայականները տրվում են ընդհանուր հիմունքներով:
Ծանոթություն: |
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 535 հոդվածի համաձայն առաջին հերթի ժառանգներ են հանդիսանում բռնադատվածի զավակները (այդ թվում` որդեգրվածները), ամուսինն ու ծնողները (որդեգրողները), ինչպես նաև բռնադատվածի այն երեխան, որը ծնվել է նրա մահից հետո: |
Ձև թիվ 1 |
Ձև թիվ 1 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
09.01.1998, N 13 | 10.02.1998, N 551 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|