Գլխավոր տեղեկություն
Համար
N 550
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.11.1994-02.07.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.11.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
29.11.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.11.1994
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 նոյեմբերի 1994 թվականի N 550

քաղ. Երևան

 

Հողի հարկից 50 տոկոսի չափով ազատվող ձեռնարկությունների, հիմնարկների ԵՎ կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1994 թվականի փետրվարի 14-ի «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման մասին» որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Հաստատել Հայաստանի Հանրապետությունում հողի հարկից 50 տոկոսի չափով ազատվող գյուղատնտեսական գիտական և ուսումնափորձնական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ցանկը, համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

Հավելված
ՀՀ կառավարության 1994 թ.
նոյեմբերի 29-ի N 550 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

Հողի հարկից 50 տոկոսի չափով ազատվող ձեռնարկությունների, հիմնարկների ԵՎ կազմակերպությունների

 

Խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության գիտահետազոտական ինստիտուտի`

Էջմիածնի շրջանի Մերձավանի փորձարարական բազա

Արմավիրի շրջանի փորձարարական բազա

Իջևանի շրջանի փորձարարական բազա

Թալինի շրջանի Արտենիի փորձարարական բազա

Նոյեմբերյանի շրջանի Բարձրաշենի փորձարարական բազա

Գյումրիի փորձարարական բազա

Բույսերի պաշտպանության գիտահետազոտական ինստիտուտի`

Դիլիջանի փորձադաշտ

Աշտարակի շրջանի հենակետ

Տաուշի շրջանի հենակետ

Նոյեմբերյանի շրջանի հենակետ

Արտաշատի շրջանի հենակետ

Մերձավանի հենակետ

Երկրագործության գիտահետազոտական ինստիտուտի`

Գյումրիի սելեկցիոն կայան

Մարտունու շրջանի Լիճքի սերմնաբուծական կայան

Սիսիանի շրջանի Իշխանասարի սերմնաբուծական կայան

Կուրթանի սերմնաբուծական կայան

Էջմիածնի շրջանի փորձարարական տնտեսություն (ինստիտուտի տարածքը)

Սիսիանի գոտիական փորձարարական կայան

Մարտունու գոտիական փորձարարական կայան

Էջմիածնի շրջանի Մերձավանի գոտիական փորձարարական կայան

Ստեփանավանի գոտիական փորձարարական կայան

Բաղրամյանի շրջանի Շենիկի սերմնաբուծական տնտեսություն

Վարդենիսի շրջանի Նորակերտի սերմնաբուծական տնտեսություն

Գորիսի շրջանի Զանգեզուրի սերմնաբուծական տնտեսություն

Սիսիանի շրջանի Ույծի, Նորավանի և Աղիտուի սերմնաբուծական տնտեսություններ

Կրասնոսելսկի սերմնաբուծական տնտեսություն

Հողագիտության և ագրոքիմիայի գիտահետազոտական ինստիտուտի`

Երասխահունի փորձարարական կայան

Արթիկի շրջանի Տուֆաշենի ագրոքիմիական հենակետ

Հրազդանի շրջանի ագրոքիմիական հենակետ

Սիսիանի շրջանի հակաէրոզային հենակետ

Սպիտակի շրջանի հակաէրոզային հենակետ

Կոտայքի շրջանի Գեղադիրի հակաէրոզային հենակետ

Բանջարաբոստանային մշակաբույսերի գիտահետազոտական ինստիտուտի`

Մասիսի շրջանի Դարակերտի փորձարարական բազա

Արարատի շրջանի Այգեվանի հենակետ

Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի`

Էջմիածնի շրջանի Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսություն

Կոտայքի շրջանի Բալահովտի ուսումնափորձնական տնտեսություն

Անասնաբուծական գիտահետազոտական ինստիտուտի`

Տաշիրի շրջանի Լոռվա փորձարարական բազա

Սևանի լեռնամարգագետնային կայան

Չարբախի փորձարարական բազա

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.07.2001, N 588 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան