ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 սեպտեմբերի 1994 թվականի N 447
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՕԴԱՅԻՆ ՈՒԺԵՐԻ ԹՌԻՉՔԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՌԱԶՄԱԱՎԻԱՑԻՈՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
Ելնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմաօդային ուժերի համար սպայական կազմի և մասնագետ կադրերի պատրաստման անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության հետ, և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմաօդային ուժերի թռիչքատեխնիկական ռազմաավիացիոն ուսումնարանին տալ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատության կարգավիճակ:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` 10-օրյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների և քոլեջների 1994/95 ուսումնական տարվա ընդունելության պետական պատվերի հաստատման մասին» N 109 որոշման մեջ սույն որոշման 1-ին կետից բխող լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |