Գլխավոր տեղեկություն
Համար
N 293
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.05.1992-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.05.1992
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.05.1992

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մայիսի 1992 թվականի N 293

քաղ. Երևան

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՌՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրառումը 1992 թվականի հուլիսի 1-ից ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Սահմանել 1992 թվականի հուլիսի 1-ից անմիջականորեն կենսաթոշակների վերահաշվարկով զբաղված սոցիալական ապահովության մարմինների աշխատողների ամսական պաշտոնեական դրույքներին 40 տոկոսի չափով հավելավճար:

2. Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության կենտրոնական ապարատի համար հատկացնել լրացուցիչ քաղաքային 10 հեռախոսահամար, ինչպես նաև ավելացնել շրջանային (քաղաքային) սոցիալական ապահովության բաժինների հեռախոսահամարների թիվը` համաձայն նրանց հայտերի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մամուլի վարչությանը` մինչև 1992 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության հետ համատեղ ապահովել կենսաթոշակային օրենսդրության հետ կապված բոլոր նորմատիվային փաստաթղթերի հրատարակումն առանձին ժողովածուով (տպաքանակը` 1000 օրինակ):

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարությանը` նշված աշխատանքների կատարման համար Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը հատկացնել համապատասխան քանակով տպագրական թուղթ:

4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը` լուծել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը լրացուցիչ բենզինի և դիզելային վառելանյութի հատկացման հարցը:

5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը` ձեռնամուխ լինել սոցիալական ապահովության մարմինների աշխատողների համար համակարգիչների օգտագործմամբ ավտոմատացված աշխատատեղերի ստեղծմանը:

6. Պատգամավորների շրջանային և քաղաքային խորհուրդների գործկոմներին` ըստ ամենայնի աջակցել սոցիալական ապահովության մարմիններին, նրանց համար ստեղծել աշխատանքային նորմալ պայմաններ և առաջնահերթ կարգով նրանց ապահովել համապատասխան նյութական ռեսուրսներով և կապի միջոցներով:

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` սույն որոշման կատարումն ապահովելու նպատակով նախատեսել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացում:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան