Գլխավոր տեղեկություն
Համար
N 286
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.05.1992-24.07.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.05.1992
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.1992
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.07.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 մայիսի 1992 թվականի N 286

քաղ. Երևան

 

ՆՇԱՆԱԿՎԱԾ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ, ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԻ, ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ ԱՇԽԱՏԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ԵՎ ՎԱՍՏԱԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդին` մինչև համապատասխան կառուցվածքների ստեղծումը, հանրապետությունից արտասահման մշտական բնակության մեկնած անձանց օրենքով նախատեսված կենսաթոշակների գումարների փոխադրումն այլ երկրներ ժամանակավորապես իրականացնել անկախ պետությունների համագործակցության կենսաթոշակային (սոցիալական) ֆոնդերի ներկայացուցիչների ասոցիացիայի միջոցով:

2. Արտասահմանում աշխատած ժամանակաշրջանը, այդ թվում նաև արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող ժամանակաշրջանը հաշվարկվում է ընդհանուր և արտոնյալ աշխատանքային ստաժում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, եթե արտասահմանում աշխատած քաղաքացիները Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդին կատարել են պետական սոցիալական ապահովագրական մուծումներ:

Արտասահմանում աշխատած քաղաքացիների կենսաթոշակները հաշվարկվում են «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44 հոդվածին համապատասխան:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդին` եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն արտասահմանում աշխատած ժամանակաշրջանում պետական սոցիալական ապահովագրական մուծումներ կատարելու կարգի մասին:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ