ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հոկտեմբերի 1994 թվականի N 504
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԴԱՍԱԽՈՍ-ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԹՎԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հետագա զարգացման մասին» N 365 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների պրոֆեսորադասախոսական անձնակազմի ու ցերեկային ուսուցման ուսանողների թվաքանակի մեկը վեցի հարաբերակցությունը, 1994/95 ուսումնական տարվանից սկսած այն տարածելով պետական բուհեր ընդունելության պետական պատվերով սահմանված ուսանողների թվաքանակի վրա:
2. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարությանը` ելնելով Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում դասախոս-ուսանողներ հարաբերակցության` սույն որոշման 1-ին կետով հաստատված հաշվարկային թվից, մեկամսյա ժամկետում հաստատել առանձին պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների համար դասախոս-ուսանողներ հարաբերակցության հաշվարկային թվերը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|