ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հոկտեմբերի 1994 թվականի N 494
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 405 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի օգոստոսի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում սեփականաշնորհման սերտիֆիկատների համակարգի ներդրման գործընթացն ապահովող միջոցառումների մասին» N 405 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1. Որոշման և դրա հավելվածի, ինչպես նաև որոշմամբ հաստատված կանոնադրությունների և կարգի տեքստերում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սեփականաշնորհման սերտիֆիկատների համակարգի ներդրման կոորդինացիոն հանձնաժողովի անվանման մեջ «կոորդինացիոն հանձնաժողովի» բառերը փոխարինել «կոորդինացիոն պետական հանձնաժողովի» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սեփականաշնորհման սերտիֆիկատների համակարգի ներդրման կոորդինացիոն պետական հանձնաժողովի կազմից հանել Տ. Հակոբյանին և Ա. Հարությունյանին, հանձնաժողովի կազմում ընդգրկելով`
Լ. Մարտիրոսյանին | - ՀՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչության պետի տեղակալ |
Ա. Տեր-Թադևոսյանին | - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ |
Կ. Մարությանին | - ՀՀ կառավարության գործերի կառավարչության տարածքային կառավարման վարչության պետ |
Վ. Պապոյանին | - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ |
Է. Զուլոյանին | - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
3. Որոշմամբ հաստատված սեփականաշնորհման սերտիֆիկատների համակարգի ներդրման տարածքային հանձնաժողովների կանոնադրության 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «է» ենթակետով`
«է) անհրաժեշտության դեպքում` պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմների փախստականների հարցերով զբաղվող մասնագետները»:
4. Որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման կարգում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`
ա) 14-րդ կետում «այլ դեպքերում» բառերից հետո լրացնել «բացառությամբ հետախուզման մեջ գտնվելու դեպքերի» բառերը.
բ) 1 և 1ա ձևերի 9-րդ սյունակները տեղափոխել 2-րդ սյունակներ, այդ կապակցությամբ 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ սյունակները համարել համապատասխանաբար` 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ սյունակներ.
գ) 1ա ձևի ծանոթությունում «6-13» թվերը փոխարինել «7-13» թվերով:
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ |
Վ. ՉԻՏԵՉՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
01.10.1996, N 324 | --------- |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|