ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՐԿՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երկրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը.
Հարցի անվանումը |
Ներկայացնողը |
Գլխադասային հանձնաժողով
|
1. Սահմանապահ զորքերի մասին | Կառավարություն 01.03.2001 |
Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողով
|
2. Պետական սահմանի մասին | Կառավարություն 01.03.2001 |
Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողով
|
3. ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին | Կառավարություն 05.03.2001 |
Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի,
|
4. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին |
ԱԺ պատգամավորներ
|
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի, Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովներ |
5. Գանձապահական համակարգի մասին | Կառավարություն 09.03.2001 |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
|
6. «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին | Կառավարություն 20.03.2001 |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
|
7. «Կրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին |
ՀՀ ԱԺ պատգամավոր
|
Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողով |
8. Քաղաքական կուսակցությունների մասին |
ԱԺ պատգամավորներ
|
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
9. Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցները 2001 թվականին ներգրավելու մասին
|
Կառավարություն 26.04.2001 |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
10. «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին |
Կառավարություն
|
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
11. ՀՀ դիվանագիտական ծառայության մասին | Կառավարություն 20.03.2001 |
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով |
Հայաստանի Հանրապետության |
Ա. խաչատրյան |
30 ապրիլի 2001 թվականի, քաղ. Երևան Ն-172-2 |