Գլխավոր տեղեկություն
Համար
N 470
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.10.1994-24.03.1998)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.10.1994
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի առաջին տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
04.10.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.10.1994
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.03.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հոկտեմբերի 1994 թվականի N 470

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 589 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 18-ի «Արտոնություններ հայցող կազմակերպություններին «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի «ա» և «է» կետերով նախատեսված արտոնությունների տրամադրման, այդ արտոնություններից օգտվողների ցանկում ընդգրկման, արտոնություններից զրկման կարգի մասին» N 589 որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակության «դ» և «ե» ենթակետերով.

«դ) արտոնություններ կարող են հայցել առնվազն մեկ տարվա ֆինանսական գործունեություն իրականացրած, Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության մարմիններում հաշվառման վերցված ու հաշվետվություն ներկայացրած ձեռնարկությունները և կազմակերպությունները.

ե) արտոնություններ կարող են հայցել այն կազմակերպությունները, որոնք կանոնադրական գործունեությունն իրականացնելիս իրենց տրամադրության տակ եղած միջոցների 50 տոկոսը կուղղեն հետևյալ նպատակներից և միջոցառումներից առնվազն մեկի իրականացմանը`

զոհված, հաշմանդամ, երկարատև բուժման կարիք ունեցող ազատամարտիկների ընտանիքներին նյութական օգնություն.

մասնակցություն ծերանոցների և մանկատների պահպանման ծախսերին.

սոցիալապես առավել անապահով խավերի համար անվճար սննդի կազմակերպում.

մասնակցություն կրթության, մշակույթի, գիտության, առողջապահության, ֆիզկուլտուրայի և սպորտի հիմնարկների, ձեռնարկությունների և կազմակերպությունների ծախսերի ու միջոցառումների ֆինանսավորմանը, ընդ որում միջոցների հատկացումը կարող է կատարվել նշված գործունեությունների իրականացման իրավունք ունեցող ձեռնարկություններին և կազմակերպություններին (անկախ սեփականության ձևից)»:

2. Որոշման 2-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությունը տարեկան արդյունքներով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի «ա» և «է» կետերով նախատեսված արտոնություններից օգտվող այն կազմակերպությունների ցանկը, որոնք չեն ապահովել սույն որոշման 1-ին կետի «դ» և «ե» ենթակետերով սահմանված պահանջները կամ թույլ են տվել Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ խախտումներ»:

 

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ

Վ. ՉԻՏԵՉՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐչԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

ա. հյուսիսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.03.1998, N 142 24.03.1998, N 470
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան