ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 սեպտեմբերի 1994 թվականի N 417
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՈՒՄ ՄՏՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Բնակչության կյանքի և առողջության, շրջակա միջավայրի համար ապրանքների անվտանգության ապահովմանը, ինչպես նաև սպառողների իրավունքների պաշտպանությանն ուղղված ապրանքների պարտադիր սերտիֆիկացում մտցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել և 1994 թվականի հոկտեմբերի 1-ից կիրարկել`
ա) Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` անվտանգության պահանջները հաստատող պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքների ցանկը, համաձայն հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետություն անվտանգության պահանջները հաստատող պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքների ներմուծման կարգը (կցվում է):
2. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա սերտիֆիկատների (այդ թվում Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ապրանքների համար) համապատասխանաբար տրման և ճանաչման կանոնները սահմանված են ազգային սերտիֆիկացման համակարգի 5.0, 5.1, 5.2, 5.3 (93) պետական ստանդարտներով և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման վարչության կողմից հաստատված սերտիֆիկացման համակարգի այլ նորմատիվ տեխնիկական փաստաթղթերով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման վարչությանը`
ա) մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով տարածել տեղեկատվություն այն պետությունների մասին, որոնց սերտիֆիկատները ճանաչված են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման վարչության կողմից, ինչպես նաև այն պետությունների մասին, որոնք ճանաչել են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման վարչության սերտիֆիկատը.
բ) սերտիֆիկացման ծառայությունների սակագները սահմանելիս դրանք համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ:
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ |
Վ. ՉԻՏԵՉՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Հ ԱՎԵԼՎԱԾՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 417 ՈՐՈՇՄԱՆ |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
Ապրանքախումբը Ապրանքների համառոտ անվանումը 22 24
Ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ, քացախ
Ծխախոտ և դրա արդյունաբերական փոխարինիչներ
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ
1. Սույն կարգի գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության տարածքով փոխադրվող տարանցիկ ապրանքների վրա:
2. Սույն որոշման հավելվածում նշված ապրանքների Հայաստանի Հանրապետություն ներմուծման թույլտվության համար հիմք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման վարչության (այսուհետև` վարչություն) կողմից ճանաչված և դրանց անվտանգությունը հաստատող օտարերկրյա պետության համապատասխանելիության (անվտանգության) սերտիֆիկատը (ըստ նմուշների), վարչության կամ նրա կողմից լիազորված մարմնի տված և վարչության կողմից հաստատված` համապատասխանելիության սերտիֆիկատը կամ սերտիֆիկատի առկայության մասին վկայականը:
Վերջինս անհրաժեշտ է ստանալ սահմանված կարգով` վարչության կողմից չճանաչված սերտիֆիկատով ապրանքների ներմուծման դեպքում:
3. Սերտիֆիկացված ապրանքի մաքսային հայտարարագիրը լրացնելիս հայտարարատուն նշում է սերտիֆիկատը (վկայականը) տված սերտիֆիկացման մարմնի կրճատ անվանումը, սերտիֆիկատի համարը և այն տալու ամսաթիվը:
4. Սերտիֆիկատը համարվում է վավերական, եթե նրա երեսակողմն ամբողջովին լրացված է:
5. Սույն կարգի խախտումներով Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծումն արգելվում է: Այդպիսի ապրանքները պահպանվում են Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով: Պահպանման սահմանված ժամկետը լրանալու դեպքում չսերտիֆիկացված ապրանքները տնօրինվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
6. Ներմուծվող ապրանքի անվտանգությունը հաստատող փաստաթղթերի բացակայության դեպքում հայտարարատուն կարող է պահպանման ժամկետի ընթացքում հայտ ներկայացնել վարչության կողմից լիազորված մարմնին` Հայաստանի Հանրապետության սերտիֆիկացման համակարգի կանոններին համապատասխան սերտիֆիկացման աշխատանքներ անցկացնելու համար:
Նշված աշխատանքների կատարման նպատակով սերտիֆիկացման մարմինը հայտարարատուի ներկայությամբ իրավունք ունի ընտրելու Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններում պահպանվող ապրանքների նմուշներ: Նմուշներն ընտրվում են գործող նորմատիվներով սահմանված քանակով` պահանջվող մասնագիտական հետազոտություններն անցկացնելու համար: Նմուշների ընտրությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների հսկողության ներքո: