Գլխավոր տեղեկություն
Համար
N 462
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.09.1994-08.12.1997)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.09.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
28.09.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.09.1994
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 սեպտեմբերի 1994 թվականի N 462

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ (ՔԱՂԱՔՆԵՐԻ, ՔԱՂԱՔԱՏԻՊ ԱՎԱՆՆԵՐԻ, ԳՅՈՒՂԵՐԻ) ՀՈՂԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԶՈՒՏ ԵԿԱՄՏԻ ԵՎ ՀՈՂԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՉԱՓԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Մինչև հանրապետության բնակավայրերի պետական հողային կադաստրի մշակումը և հաստատումը, հողային հարաբերությունների կարգավորման, հողի հարկի հաշվարկման, տնտեսավարող սուբյեկտների տնտեսական գործունեության գնահատման, ինչպես նաև հողի օգտագործման հետ կապված այլ միջոցառումների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Գյուղական բնակավայրերի սահմանագծերի մեջ գտնվող հողերի կադաստրային զուտ եկամուտ և հողի կադաստրային արժեք հաստատել պատգամավորների տվյալ գյուղական խորհրդի վարչական տարածքի համապատասխան հողատեսքի համար հաստատված գյուղատնտեսական հողերի կադաստրային զուտ եկամտի և արժեքի միջին չափերը:

2. Քաղաքների և քաղաքատիպ ավանների սահմանագծի մեջ գտնվող հողերի համար կադաստրային զուտ եկամուտ և հողի կադաստրային արժեք հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքների և քաղաքատիպ ավանների հողերի կադաստրային զուտ եկամտի և արժեքի ժամանակավոր միջին չափերը, համաձայն հավելվածի:

3. Բնակավայրերի սահմանագծի մեջ գտնվող այգեգործական (ամառանոցային) հողերի կադաստրային զուտ եկամուտ և հողի կադաստրային արժեք հաստատել պատգամավորների տվյալ տեղական խորհրդի (Երևանի համար` Շահումյանի շրջանի) վարչական տարածքի համապատասխան հողատեսքի համար հաստատված գյուղատնտեսական հողերի կադաստրային զուտ եկամտի և արժեքի միջին չափերը:

4. Պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմին` մեկշաբաթյա ժամկետում հաստատել Երևան քաղաքի տարածագնահատման գոտիները:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

Հավելված
ՀՀ կառավարության 1994 թվականի

սեպտեմբերի 28-ի N 462 որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՏԻՊ ԱՎԱՆՆԵՐԻ ՀՈՂԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԶՈՒՏ ԵԿԱՄՏԻ ԵՎ ԱՐԺԵՔԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՄԻՋԻՆ ՉԱՓԵՐԸ

NN
ը/կ
ՀՀ քաղաքների և քաղաքատիպ ավանների անվանումը Բնակավայրի տարածագնահատման գոտին Հողի կադաստրային արժեքը մեկ հեկտարի համար 
(դրամ)
Հողի կադաստրային զուտ եկամուտը մեկ հեկտարի համար (դրամ)

1

2

3

4

5

1.

Երևան

1

10380000

 207600

   

2

79580000

159160

   

3

5882000

117640

   

4

3460000

69200

   

5

1384000

27680

2.

Էջմիածին

 

2508500

50170

3.

Աշտարակ, Աբովյան, Եղվարդ

 

2257650

45153

4. Գյումրի, Մասիս, Նոր Հաճն, Արզնի, Բյուրեղավան, Նոր Խարբերդ, Նուբարաշեն    2006800 40136
5. Վանաձոր, Դիլիջան  

1755950

 35119

6. Ջերմուկ   1505100

 30102

7. Հրազդան, Արտաշատ, Ծաղկաձոր, Հոկտեմբերյան  

 1254250

25085

8. Չարենցավան, Վեդի, Արարատ, Ապարան, Բաղրամյան  

1003400

 20068

9. Կապան, Գորիս, Իջևան, Ստեփանավան, Սևան, Ալավերդի   752550 15051
10. Մեղրի, Սիսիան, Ախուրյան, Տաշիր, Կամո, Նոյեմբերյան, Եղեգնաձոր, Մարալիկ, Վայք, Թալին, Մարտունի, Վարդենիս, Բերդ, Ճամբարակ   501170 10034
11. Գուգարք, Սպիտակ, Արթիկ    250850 5017
12. Ծաղկահովիտ, Ամասիա, Աշոցք  

100340

2007

13. Քաջարան, Ձորագետ  

 50170

1003

14.

Քաղաքատիպ այլ ավաններ

 

40136 

803

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ