Basic information
Number
N 491
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (06.07.1995-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԿՈ 1995/7, հուլիս 1995
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
06.07.1995
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
06.07.1995
Effective date
06.07.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հուլիսի 1995 թ. N 491

Քաղ. Երևան 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի ԹԻՎ 275 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելիս դպրոցի` մինչև 16 տարեկան մանկուց հաշմանդամ շրջանավարտներին 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամների համար նախատեսված արտոնություններ սահմանելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 1995 թվականի ընդունելության քննությունների կանոնները հաստատելու մասին» N 275 որոշմամբ հաստատված կանոնների 8-րդ կետի «ա» ենթակետում «1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամները» բառերից հետո լրացնել «(ներառյալ մինչև 16 տարեկան մանկուց հաշմանդամները)» բառերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ