Գլխավոր տեղեկություն
Համար
N 365
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.08.1994-03.08.1999)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.08.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
08.08.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.08.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 օգոստոսի 1994 թվականի N 365

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՏԱԳԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ճարտարագիտական միասնական բազմաստիճան բարձրագույն կրթական համակարգի կազմավորման, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան ընդունելության գործընթացի կայունացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության հետ համատեղ`

ա) վերանայել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի բյուջետային Ֆինանսավորման գործող չափանիշը, սահմանելով պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ցերեկային ուսուցման ուսանողների թվաքանակի մեկը հինգի հարաբերակցություն` ըստ յուրաքանչյուր ուսումնական տարվա ընդունելության պետական պատվերի, իսկ ուսուցման մյուս ձևերի գծով` ըստ ուսանողների փաստացի թվաքանակի.

բ) մեկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում դասախոս-ուսանողներ հարաբերակցության հաշվարկային թիվը:

2. Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան ստեղծելու մասին» N 670 որոշման 7-րդ կետի, թույլատրել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանին իր քոլեջի ընդունելության պետական պատվերի ոչ ավելի քան 30 տոկոսի սահմաններում քոլեջի առավել առաջադեմ ուսանողներով համալրել ճարտարագիտության բակալավրի ծրագրով սովորող ուսանողական համակազմը:

3. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ եռամսյա ժամկետում մշակել Հայաստանի Հանրապետության միասնական բազմաստիճան բարձրագույն կրթական համակարգի ժամանակավոր կանոնակարգը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ