Գլխավոր տեղեկություն
Համար
N 226
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.05.1994-03.10.1997)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.05.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
16.05.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.05.1994
Ուժը կորցնելու ամսաթիվ
18.03.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 մայիսի 1994 թվականի N 226

քաղ. Երևան

 

ԻՍԿԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ՕԳՏՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել իսկական զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից օգտվող քաղաքացիների կատեգորիաների ցանկը, համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշումը չի տարածվում այն անձանց վրա, որոնք զորակոչվել և ծառայում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերում:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ կառավարության 1994 թ.
մայիսի 16-ի N 226 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԻՍԿԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ՕԳՏՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ

 

1. Միջնակարգ հանրակրթական դպրոցների, ինչպես նաև միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների և պրոֆտեխնիկական ուսումնարանների սովորողները` մինչև ավարտելը, եթե նրանք մինչև տվյալ ուսումնական հաստատությունն ընդունվելը չեն ստացել միջնակարգ կրթություն: Երևանի թիվ 1 և 2, Գյումրիի, Վանաձորի, Կապանի ու Դիլիջանի բժշկական ուսումնարանների` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից 1994/95 ուսումնական տարում ուսումնառության ուղարկված սովորողները` մինչև ավարտելը:

(լրաց. 20.10.94 N 498 որոշում)

2. Այն ծայրամասային լեռնային բնակավայրերի հանրակրթական դպրոցների բարձրագույն կրթությամբ ուսուցիչները, որոնց համապատասխան ցանկը հաստատված է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 15-ի «Ծայրամասային լեռնային և լքված գյուղական բնակավայրերի ցանկերը հաստատելու մասին» թիվ 219 որոշմամբ:

3. Պետական բուհերի երեկոյան և հեռակա ուսուցման բաժանմունքների ուսանողները, որոնք բուհ են ընդունվել մինչև 1991 թվականը:

4. Այն զորակոչիկը, որի հարազատ եղբայրը (եղբայրները) զոհվել է զինված ուժերում ծառայելիս և ինքը մնացել է ընտանիքում միակ արու զավակը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.03.1999, N 164 18.03.1999, N 226
16.09.1997, N 383 03.10.1997, N 226
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան