ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 մայիսի 1994 թվականի N 210
քաղ. Երևան
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԻՐԱՑՎՈՂ ՀԱՑԻ, ԱԼՅՈՒՐԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԳՆԵՐԻ ԵՎ ՆԵՐՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հացաթխման և ներքաղաքային տրանսպորտի վնասաբերությունը նվազեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. 1994 թվականի մայիսի 10-ից սահմանել`
ա) հացի մանրածախ գին` 1 կգ 4 դրամ 50 լումա, ալյուրի` 1 կգ 3 դրամ 50 լումա, ներառյալ 3,5 տոկոս առևտրական զեղչը:
Սահմանել, որ մարդասիրական օգնության կարգով ստացված ցորենը հացի արտադրության համար օգտագործելու դեպքում ալրաղաց գործարանները յուրաքանչյուր 1 տոննա ցորենի դիմաց բյուջե պետք է մուծեն 150 դրամ` միջազգային պայմանագրերով նախատեսված այլ նպատակների համար:
Սահմանել, որ հացի և բնակչությանն իրացման ենթակա ալյուրի բեռնումն ու փոխադրումը մինչև սպառողը կատարվում է մատակարարի միջոցով և նրա հաշվին, իսկ բեռնաթափումը` ստացողի միջոցով և նրա հաշվին.
բ) ներքաղաքային տրանսպորտով (տրոլեյբուս, տրամվայ) և մետրոյով ուղևորների փոխադրման համար սակագին` յուրաքանչյուր անձից 4 դրամ.
(ա և բ ենթակետերն ուժը կորցրել են 28.09.94 թիվ 468 որոշում)
գ) իրավունք վերապահել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը` համաձայնեցնելով էկոնոմիկայի նախարարության հետ, սահմանելու ներքաղաքային ավտոբուսային տրանսպորտով ուղևորների փոխադրման սակագին` մինչև 5 տոկոս շահութաբերությամբ, անհրաժեշտության դեպքում վերանայելու այն ոչ շուտ, քան ամիսը մեկ անգամ:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը`
ա) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, առևտրի նախարարության և Հայկոոպի վարչության հետ համաձայնեցնելով, 1994 թվականի մայիսի 10-ի դրությամբ սահմանել հացի և ալյուրի մնացորդների վերագնահատման կարգ.
բ) հաստատել հացի մանրածախ գնի գնացուցակը և դրանով ապահովել բոլոր սպառող կազմակերպություններին և ձեռնարկություններին:
(2 կետն ուժը կորցրել է 28.09.94 թիվ 210 որոշում)
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 30-ի «Բնակչությանն իրացվող հացի, ալյուրի մանրածախ գների և հիմնական ծառայությունների սակագների փոփոխման մասին» N 665 որոշումը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |