Գլխավոր տեղեկություն
Համար
N 333
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.06.1992-01.07.1997)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.06.1992
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.06.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.06.1992
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հունիսի 1992 թվականի N 333

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 599 ՈՐՈՇՈՒՄԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով գրքի և գրենական պիտույքների կոմիսիոն առևտրի կազմակերպությունների առանձնահատկությունները և փոքրածավալ ապրանքաշրջանառությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Ընդունել Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ, և Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 10-ի «Հասարակական սննդի, առևտրագնման և կոմիսիոն առևտրի բնագավառում գործունեություն իրականացնող ոչ պետական ձեռնարկություններից բյուջե գանձումների մասին» N 599 որոշման 4-րդ կետը լրացնել հետևյալ բառերով` «և գրքի ու գրենական պիտույքների կոմիսիոն առևտրի ձեռնարկությունների վրա»:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ