ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հուլիսի 1994 թվականի N 295
քաղ. Երևան
ՀԱՅԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ
Գյուղատնտեսական և ագրոպարենային համակարգի այլ ճյուղերի համար բարձրագույն կրթությամբ մասնագետների, գիտական կադրերի պատրաստման, գյուղատնտեսության մասնագետների որակավորման բարձրացման, նրանց վերաորակավորման, հիմնարար և կիրառական գիտությունների զարգացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության հետ, և Հայկական գյուղատնտեսական ինստիտուտն ու Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը վերակառուցել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության հետ համաձայնեցնելով, մեկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի կանոնադրությունը և կառուցվածքը:
3. Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի շենքերը (Երևան, Նալբանդյան փող. N 128) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության տնօրինությունից հանձնել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության տնօրինությանը` Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտին հատկացնելու համար:
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանն ու բարձրագույն կրթության և գիտության նախարարությանը` մեկամսյա ժամկետում ավարտել սույն որոշման 3-րդ կետում նշված շենքերի սահմանված կարգով հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնման-ընդունման աշխատանքները:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|