Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 01
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.05.15/13(253)
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
07.05.2007
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
07.05.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

7 մայիսի 2007 թ.
ք. Երևան

թիվ 01

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

«ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի ՀՕ-120-Ն ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հիմը ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի ա) կետի պահանջները Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը պարզաբանում է.

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-116-Ն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ կետի և «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-120-Ն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետի պահանջների համաձայն՝ դեղերի առևտուրը, որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ հանվել է:

Միևնույն ժամանակ «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-120-Ն օրենքի 2-րդ հոդվածով «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը լրացվել է նոր մասով, որի համաձայն՝ «Դեղերի առևտուր թույլատրվում է իրականացնել միայն դեղատներում և դեղատնային կրպակներում: Այլ վայրերում դեղերի առևտուր իրականացնելը կհամարվի առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեության իրականացում և կառաջացնի օրենքով սահմանված պատասխանատվություն»: Վերոհիշյալ դրույթները վերաբերում են միայն դեղերի մանրածախ, այլ ոչ թե մեծածախ առևտրին:

Դեղերի մեծածախ առևտրով կարող են զբաղվել առանց լիցենզիայի, մինչև օրենսդրական դաշտի հետագա կատարելագործումը:

Նախարար՝

Ն. Դավիդյան