ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունիսի 1992 թվականի N 362
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանն առընթեր արտագերատեսչական պահպանության վարչության բազայի վրա ստեղծել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության պետական պահպանության վարչություն` արտաբյուջետային ֆինանսավորման սկզբունքով:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության պետական պահպանության վարչությունն իրականացնում է հատուկ նշանակության օբյեկտների պահպանությունը պայմանագրային հիմունքներով, համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության հետ համատեղ մեկամսյա ժամկետում նախապատրաստել և առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն պետական պահպանության վարչության ու պահպանության ենթակա օբյեկտների փոխհարաբերությունների և դրանց պահպանությունն իրականացնելու կարգի մասին:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1966 թվականի մայիսի 17-ի «Հայկական ՍՍՀ հասարակական կարգի պահպանության մինիստրության միլիցիայի օրգաններին առընթեր արտագերատեսչական պահպանության մասին կանոնադրությունը հաստատելու մասին» N 180 որոշումը:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
Հ ԱՎԵԼՎԱԾՀՀ կառավարության 1992 թ. հունիսի 25-ի N 362 որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ
Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների, քարերի և դրանցից պատրաստված իրերի պահպանության պետական գանձարան
Պետական բանկեր
Թանկարժեք մետաղների և քարերի արդյունահանմամբ, վերամշակմամբ և առաքմամբ զբաղվող ձեռնարկություններ ու կազմակերպություններ
Խոշոր ջրամբարներ և խմելու ջրամատակարարման կառույցներ
Ստրատեգիական նշանակության կամուրջներ, թունելներ
Էլեկտրակայաններ (20 մեգավատից բարձր հզորությամբ)
Դեղանյութերի բազաներ և մոբռեզերվային պահեստներ
Ազգային գրադարան, պատկերասրահ, պատմության թանգարան, Մատենադարան
Ռադիո և հեռուստահաղորդման կայաններ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվող այլ օբյեկտներ
Նավթամթերքների բազաներ (Հոկտեմբերյան, Գագարին, Մասիս)
Գազի պահեստարան (Կոտայքի շրջան)
Հացահատիկի էլևատորներ (Երևան, Սևան)
«Հայէներգո» ԱՄ-ի կենտրոնական դիսպետչերական ծառայություն Հայգազարդ» ԱՄ-ի կենտրոնական դիսպետչերական ծառայություն «Հայգազ» ԱՄ-ի կենտրոնական դիսպետչերական ծառայություն
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.02.1999, N 42 | 02.02.1999, թիվ 362 | |
22.09.1998, N 599 | 22.09.1998, թիվ 362 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|