«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
13 սեպտեմբերի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 սեպտեմբերի 1996 թվականի N 297
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 196 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 22-ի «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների աճուրդով վաճառքի ու պետական ձեռնարկությունների առանց գնման իրավունքի աճուրդով վարձակալության հանձնելու ընդհանուր կարգը հաստատելու մասին» N 196 որոշմամբ հաստատված ընդհանուր կարգում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
ա) 3-րդ կետից հանել երկրորդ պարբերությունը.
բ) 13-րդ կետի «բ» ենթակետը լրացնել «(եթե հայտ ներկայացնողը ձեռնարկություն է)» բառերով.
գ) 13-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) աճուրդը կազմակերպողի հաշվին դրամով մուծված գումարների վերաբերյալ աճուրդի մասնակցության վճարի անդորրագրերը».
դ) 15-րդ կետի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Աճուրդում հաղթող չճանաչված մասնակիցների` աճուրդի մասնակցության վճարը վերադարձվում է մասնակիցների գրավոր պահանջով` համապատասխան վճարման միջոցով` դիմելուց հետո տասն օրվա ընթացքում:
Իրավունք վերապահել Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` աճուրդի մասնակցության վճարը մասնակցի կողմից մեկ ամսվա ընթացքում հետ չպահանջվելու դեպքում փոխանցել սեփականաշնորհման հատուկ հաշվին».
ե) 26-րդ կետը լրացնել «և վճարել իր առաջարկած գնի 10 տոկոսի չափով գումար (դրամով կամ սեփականաշնորհման սերտիֆիկատով), որը սահմանված ժամկետում հետագա վճարումների չկատարման դեպքում չի վերադարձվում և փոխանցվում է սեփականաշնորհման հատուկ հաշվին» բառերով:
Նույն կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ պարբերությամբ.
«Վճարման դեպքում նշված 10 տոկոս գումարը հաշվարկվում է հաղթողի (գնորդի) կողմից վճարման ենթակա գումարի մեջ և աճուրդը կազմակերպողի կողմից փոխանցվում համապատասխան հաշվին».
զ) 49-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Աճուրդում հաղթողը պարտավոր է 10 օրվա ընթացքում մուծել օբյեկտի արժեքն ամբողջությամբ կամ կատարել առաջին վճարը և 45 օրվա ընթացքում կնքել (ստորագրել) սեփականաշնորհման կամ վարձակալության պայմանագիրը»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի սեպտեմբերի 13-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |