Գլխավոր տեղեկություն
Համար
Ն-066-2
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.04.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.04.05/6(104)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
20.03.2000
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.03.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.04.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՐԿՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԵՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երկրորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը.

 

Հարցի անվանումը

Ներկայացնողը

Գլխադասային հանձնաժողովը

1

2

3

1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ԱԺ պատգամավորներ
Վ. Մկրտչյան
Ս. Սարգսյան
Գ. Հարությունյան
Մ. Մկրտչյան
07.02.2000
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով
2. «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ԱԺ պատգամավորներ
Վ. Մկրտչյան
Ս. Սարգսյան
Գ. Հարությունյան
Մ. Մկրտչյան
07.02.2000
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով
3. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ԱԺ պատգամավորներ
Վ. Մկրտչյան
Ս. Սարգսյան
 Գ. Հարությունյան 
Մ. Մկրտչյան
07.02.2000
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով
4. «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին  ԱԺ պատգամավոր 
Խ. Սուքիասյան
10.02.2000
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
5. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին ԱԺ պատգամավորներ
Ռ. Գևորգյան
Վ. Դալլաքյան
Մ. Մալխասյան
14.02.2000
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով
6. «ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 20 հոդվածում փոփոխություն կատարելու մասին ԱԺ պատգամավորներ
Ռ. Գևորգյան
Վ. Դալլաքյան
Մ. Մալխասյան
14.02.2000
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով
7. «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ԱԺ պատգամավոր
Վ. Դալլաքյան
09.12.1999
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով
8. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք

ԱԺ պատգամավորներ
Ա. Բաղդասարյան
Գ. Գասպարյան
Ա. Աղաջանյան
Ս. Երիցյան
Ս. Բարսեղյան
20.01.2000

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով
9. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ԱԺ պատգամավորներ
Ա. Բաղդասարյան
Վ. Դալլաքյան
27.01.2000
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով
10. «ՀՀ ուղղիչ աշխատանքային օրենսգիրք» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ԱԺ պատգամավորներ
Ա. Բաղդասարյան
Վ. Դալլաքյան
31.01.2000
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով
11. ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին Կառավարություն
13.03.2000
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով
12. Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին Կառավարություն
13.02.2000
20.03.2000
 Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
13. Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին Կառավարություն
06.03.2000
  Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի,
Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովներ

14. «ՀՀ ներմուծվող բենզինի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին

Կառավարություն
06.03.2000
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

 

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

Ա. Խաչատրյան


20 մարտի 2000 թվականի,
քաղ. Երևան
Ն-066-2