Գլխավոր տեղեկություն
Համար
N 150
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.04.1994-01.01.1998)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.04.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
02.04.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.04.1994
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 ապրիլի 1994 թվականի N 150

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԼԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ԵՎ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Պետական պատվերի օբյեկտների շինարարության մասնակիցների պատասխանատվությունը և պայմանագրային կարգապահությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել պետական պատվերի օբյեկտների կապիտալ շինարարության կապալի պայմանագրերի կնքման և կատարման կարգի ժամանակավոր հիմնադրույթները (կցվում է):

2. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված ժամանակավոր հիմնադրույթները պարտադիր են պետական պատվերի օբյեկտների կապիտալ շինարարության մասնակիցների` բոլոր պատվիրատուների և կապալառուների համար:

3. Թույլատրել պետական պատվիրատուներին և կապալառուներին միջոցների բացակայության դեպքում, օբյեկտը ժամանակին գործարկելու և կատարված աշխատանքների դիմաց վճարումներն ապահովելու համար ձևակերպել վարկ` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` կատարված շինմոնտաժային աշխատանքների վճարումը սահմանված ժամկետներում չապահովելու դեպքում շինարարության ֆինանսավորումը կատարել հաշվի առնելով արժեզրկումը, Հայճարտպետվարչության կողմից հաշվարկված և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ու ֆինանսների նախարարության հետ համաձայնեցված ինդեքսների համաձայն:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1987 թվականի հունվարի 22-ի «ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1986 թվականի դեկտեմբերի 26-ի «Կապիտալ շինարարության կապալի պայմանագրերի մասին կանոնները հաստատելու մասին» N 1550 որոշումը» N 45 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1994 թ.
ապրիլի 2-ի N 150 որոշմամբ
 

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Հ Ի Մ Ն Ա Դ Ր ՈՒ Յ Թ Ն Ե Ր
 

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԼԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ԵՎ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ

 

1. Պետական պատվերի օբյեկտների կապիտալ շինարարության կապալի պայմանագրերի կնքման և կատարման կարգի ժամանակավոր հիմնադրույթները (այսուհետև` հիմնադրույթներ) սահմանում են պետական պատվերի օբյեկտների շինարարության կապալի պայմանագրերի կնքման և կատարման կարգը:

 2. Պատվիրատուն նոր սկսվող շինարարության պատվերները տեղաբաշխում է մրցութային հիմունքներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի նոյեմբերի 16-ի «Շինարարության պատվերի տեղադրման մրցույթի կազմակերպման և անցկացման կարգի հաստատման մասին» N 572 որոշման:

3. Պատվիրատուի և կապալառուի (այսուհետև` կողմեր) միջև պայմանագիրը կնքվում է 15-օրյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից պետական պատվերի ծավալների հաստատումից հետո (բացի սույն հիմնադրույթների 2-րդ կետում նշված դեպքերից):

4. Պետական պատվերի օբյեկտների կապիտալ շինարարության կապալի պայմանագիրը (այսուհետև` կապալի պայմանագիր) կնքվում է սկզբնական պայմանների հիման վրա (արժեքը, ժամկետը և պետական ծրագրերով սահմանված այլ ցուցանիշներ) օբյեկտների շինարարության ամբողջ ընթացքի համար, համաձայն սույն հիմնադրույթների հավելվածի:

Աշխատանքների ծավալի, ժամկետների և մյուս ցուցանիշների ճշգրտումը կատարվում է լրացուցիչ համաձայնագրով, որը հանդիսանում է կապալի պայմանագրի անբաժանելի մասը:

5. Օբյեկտի շինարարության աշխատանքների արժեքը որոշվում է կողմերի փոխադարձ համաձայնեցված հաշվարկների հիման վրա: Շինարարության ընթացքում յուրաքանչյուր եռամսյակ կատարվում է արժեքի ճշտում: Շինարարական աշխատանքների արժեքի ավելացման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացումը կատարվում է պատվիրատուի կողմից` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, էկոնոմիկայի նախարարության և Հայճարտպետվարչության համաձայնությամբ:

Կատարված աշխատանքների հաշվարկները տարվում են յուրաքանչյուր ամսվա փաստացի աշխատանքների ծավալների հիման վրա, տվյալ ամսվա գործող գներով: Աշխատանքների վճարումը կատարվում է 15-օրյա ժամկետում, երկկողմանի կազմված ակտի համաձայն: Կատարված աշխատանքների վճարի ուշացման դեպքում պատվիրատուն պարտքի մարումը կատարում է վճարի իրականացման պահի արժեզրկմանը համապատասխան:

6. Օբյեկտների շինարարության ժամկետները որոշվում են սկզբնական պայմանների հիման վրա, մրցույթների անցկացման արդյունքների ճշտմամբ: Առանձին փուլերի, ծավալների և աշխատանքների տեսակների կատարման և ընդունման ժամկետները որոշում են կողմերը:

Անընդմեջ ֆինանսավորման չապահովման կամ հաջորդ տարվա համար ֆինանսական ռեսուրսների նվազեցման դեպքում կողմերը ճշտում են օբյեկտի շինարարության ժամկետները:

7. Կապալի պայմանագրի կնքումից հետո պատվիրատուն 15-օրյա ժամկետում կապալառուին հատկացնում է կանխավճար` ընթացիկ տարվա աշխատանքների ծավալի արժեքի 25 տոկոսից ոչ պակաս: Կանխավճարի մարումը կատարվում է այն ստանալուց երեք ամիս հետո, մինչև աշխատանքների ավարտման գրաֆիկով նախատեսված ժամկետը` յուրաքանչյուր ամիս հավասար չափերով:

Եթե կապալառուն կանխավճար ստանալուց հետո երկու ամսվա ընթացքում չի սկսում աշխատանքները, ապա նա պարտավոր է պատվիրատուի պահանջով վերադարձնել հատկացված գումարը, հատուցելով դրամի արժեզրկման չափը վերադարձման պահին:

8. Պատվիրատուն պարտավոր է կապալի պայմանագրով նախատեսված ժամկետում ապահովել մոնտաժման ենթակա սարքավորումների մատակարարումը, եթե, ըստ պայմանագրի, այդ պարտավորությունը դրված է նրա վրա: Եթե սարքավորումների մատակարարման ուշացման պատճառով տեղի է ունեցել շինարարական աշխատանքների դադարեցում, ապա աշխատանքների ավարտման ժամկետը ենթակա է համապատասխան երկարաձգման:

Կատարված աշխատանքների վճարի ուշացման դեպքում պատվիրատուն վճարում է կապալառուին տուգանք չվճարված գումարի 0,1 տոկոսի չափով` ուշացած յուրաքանչյուր օրվա համար:

9. Կապալառուի կողմից օբյեկտի շահագործման հանձնման պայմանագրով նախատեսված ժամկետի խախտման դեպքում (հաշվի առնելով լրացուցիչ համաձայնագրով սահմանված ժամկետը) կապալառուն վճարում է պատվիրատուին տուգանք պայմանագրային գնի 3 տոկոսի չափով` ուշացված յուրաքանչյուր ամսվա համար, սակայն պայմանագրային գնի 10 տոկոսից ոչ ավելի, հաշվի առնելով արժեզրկումը: Օբյեկտի շահագործման հանձնման ժամկետն երկու ամսից ավելի խախտելու դեպքում պատվիրատուն իրավասու է սահմանված կարգով որոշելու պայմանագրի լուծման հարցը:

Կապալառուի կողմից աշխատանքների կատարման գրաֆիկով փոխանցվող օբյեկտների առանձին աշխատանքների, փուլերի, ծավալների, ժամկետների խախտման դեպքում կապալառուն վճարում է պատվիրատուին տուգանք յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով չկատարված աշխատանքների արժեքի 3 տոկոսի չափով` հաշվի առնելով արժեզրկումը:

10. Կապալառուն պարտավոր է իր հաշվին (առանց լրացուցիչ վճարման) վերացնելու շահագործման հանձնված օբյեկտի շահագործման հանձնված օրվանից 12-ամսյա ժամկետում հայտնաբերված շինարարական թերությունները:

11. Տուգանքի վճարումը կողմերին չի ազատում պայմանագրային պարտավորությունների կատարումից, եթե կապալի պայմանագիրը սահմանված կարգով չի լուծված:

12. Շինարարական աշխատանքների արժեքի փոփոխման ինդեքսները որոշվում է Հայճարտպետվարչության կողմից` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և ֆինանսների նախարարության հետ:

13. Կողմերի համաձայնությամբ կապալի պայմանագրով կարող են սահմանվել սույն հիմնադրույթներով չնախատեսված այլ պայմաններ:

 

ՀԱՎԵԼՎԱԾ
Պետական պատվերի օբյեկտների կապիտալ
շինարարության կապալի պայմանագրերի կնքման
և կատարման կարգի ժամանակավոր
հիմնադրույթների

 

Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի  Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԼԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

________________________________________________
(պետական պատվերի օբյեկտի անվանումը)

քաղ. ____________________       ____   _____________199 թ.

_________________________________________________
(կազմակերպության անվանումը)

որն անվանվում է կապալառու, ի դեմս _________________________
                                               (պաշտոնը,

_________________________________________________
անունը, հայրանունը, ազգանունը)

գործում է ____________________________________ հիման վրա

և ________________________________________________,
(կազմակերպության անվանումը)

որն անվանվում է պատվիրատու, ի դեմս _________________________
                                                        (պաշտոնը,

__________________________________________________
անունը, հայրանունը, ազգանունը)

գործում է ____________________________________ հիման վրա,

հենվելով ____________________________________________
(պայմանագրի կնքման հիմքը)

կնքում են սույն պայմանագիրը հետևյալի մասին.                                           

 

II. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Պատվիրատուն հանձնարարում է, իսկ կապալառուն պարտավորվում է կատարել ________________________աշխատանքները: 
                                                                                                                                                       (հանձնարարվող աշխատանքների անվանումը)

2. Սույն պայմանգրով նախատեսված ___________________աշխատանքները կատարվում են կողմերի միջև համձայնեցված տեխնիկական առաջադրանքի պետական ստանդարտներին, շինարարակաան նորմերին և կանոններին, ինչպես նաև նախագծանախահաշվային փաստաթղթերին համապտասխան:

3. Աշխատանքների կատարման տևողությունը սահմանվում է ______ ամիս, կապալառուի կանխավճար ստանալու օրվանից մինչև օբյեկի շահագործման հանձման օրը (շահագորշման ընդունելու ակտի ստորագրման ամսաթիվը): Առանձին տեսակի աշխատանքների, փուլերի և ծավալների կատարման ժամկետները որոշվում են կողմերի կողմից համաձայնեցված գրաֆիկով:

4. Սույն պայմանգրով չնախատեսված աշխատանքների կատարումը ձևակերպվում է լրացուցիչ համաձայնագրով, որը հանդիսանում է պայմանգրի անբաժանելի մասը:

5. Կողմերից յուրաքանչյուրն իրավաունք ունի իրենից անկախ պատճառներով  աշխատնքների դադարեցման կամ ժամանակավոր դադարեցման մասին հայտնել մյուս կողմին,  որից հետո կողմերը պարտավոր են 10-օրյա ժամկետում համատեղ որոշում ընդունել աշխատանքների հետագա շարունակման, պայմանգրի պայմանների փոփոխման կամ պայմանգրի լուծման մասին:

 

III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԵՎ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6. Պատվիրատուի կողմից ավարտված աշխատանքների (փուլերի, առանձին ծավալների և տեսակների) ընդունումն իրականացվում է կապալառուի կողմից ներկայացվող աշխատանքների ակտի հիման վրա` կցելով տեխնիկական առաջադրանքով նախատեսված փաստաթղթերը:

7. Պատվիրատուն պարտավոր է 3-օրյա ժամկետում քննարկել կատարված աշխատանքների ներկայացված ակտը, ստորագրել կամ այն վերադարձնել հիմնավորված պատճառաբանությամբ:

 

 IV. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԸ

 

8. Պայմանագրով նախատեսված աշխատանքների արժեքը կազմում է _________ դրամ:

Նշված արժեքը որոշված է պայմանագիրը ստորագրելու պահին ______________
                                                                                                                    (ամիսը, ամսաթիվը, տարին)


դրությամբ, հաշվի առնելով դրամի կուրսն ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ (________ԱՄՆ-ի դոլարը _________ դրամ է) և ենթակա  է ճշտման յուրաքանչյուր եռամսյակի արդյունքով:

9.Առանձին տեսակների աշխատանքների, փուլերի վճարումն իրականավցվում է յուրաքանչյուր ամիս փաստացի կաատարած ծավլների համար տվյալ ժամանաննամիջոցում գործող գներով, 15-օրյա ժամկետում երկկողմանի ձևակերպված ակտի համաձայն:

Կատարված աշխատանքների վճարւմների ուշացման և պարտքերի գոյացման դեպքում  պատվիրատուն մարում է կապալառուի պարտքերը, վճարման պահի արրժեզրկմանը համապատասխան: 

10. Պայմանագաիրը ստոտրագրելուց հետո 15-օրյա ժամկետեում պատվիրատուն կապալառուին հատկացնում է կանխավճար ընթքացիկ տարվա աշխատանքների պայմանգրային գնի 25 %-ից ոչ պակաս`___________ հազ. դրամ:

Կանխավճարի մարումը կատարվում է այն ստանալուց երեք ամիս հետո, մինչև գրաֆիկով նախատեսված աշխատանքների ավարտման ժամկետը` յուրաքանչյուր ամիս հավասար չափերով:

Եթե կապալառուն չի սկսում աշխատանքները կանխավճարը ստանալուց հետո երկու ամսվա ընթացքում, ապա նա պարտավոր է պատվիրատուի պահանջով վերադարձնել հատկացված գումարը, հատուցելով դրամի արժեզրկման չափը վերադարձման պահին:

 

V. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

11. Կապալառուի կողմից կատարված անորակ աշխատանքները ենթակա են վերացման առանց լրացուցիչ վճարման:

12. Կապալառուի կողմից օբյեկտի շահագործման հանձնման ժամկետը խախտելու դեպքում (հաշվի առնելով լրացուցիչ համաձայնագրով ընդունված ժամկետը) նա վճարում է պատվիրատուին տուգանք պայմանագրային գնի 3 տոկոսի չափով` ուշացման յուրաքանչյուր ամսվա համար, սակայն պայմանագրային գնի 10 տոկոսից ոչ ավելի, հաշվի առնելով արժեզրկումը: Կապալառուի կողմից օբյեկտի շահագործման հանձնման ժամկետը երկու ամսից ավելի խախտելու դեպքում պատվիրատուն իրավասու է սահմանված կարգով որոշելու պայմանագրի լուծման հարցը: Կապալառուի կողմից համաձայնեցված գրաֆիկով նախատեսված առանձին աշխատանքների, փուլերի, ծավալների, ժամկետների խախտման դեպքում նա վճարում է տուգանք յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով չկատարված աշխատանքների արժեքի 3 տոկոսի չափով` հաշվի առնելով արժեզրկումը:

13. Կատարված աշխատանքների վճարումների ուշացման դեպքում պատվիրատուն տուգանք է վճարում կապալառուին չվճարված գումարի 0,1 տոկոսի չափով` ուշացման յուրաքանչյուր օրվա համար:

14. Տուգանքների վճարումը չի ազատում կողմերին սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարումից, եթե պայմանագիրը սահմանված կարգով չի լուծված:

 

V. ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

15. Պատվիրատուն պարտավոր է ժամանակին տրամադրել մոնտաժման համար լրակազմ սարքավորում: Եթե սարքավորումների մատակարարման ուշացման պատճառով տեղի է ունենում շինարարական աշխատանքների դադարեցում, ապա աշխատանքների ավարտման ժամկետը ենթակա է վերանայման:

16. Կապալառուն պարտավոր է իր հաշվին վերացնել շահագործման հանձնված օրվանից 12-օրյա ժամկետում հայտնաբերված շինարարական թերությունները:

 

VII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

17. Սույն պայմանագրի գործողության ժամկետն է`

______________________________ -ից մինչև _______________________
                 (պայմանագրի կնքման ժամկետը)                                                (օբյեկտի գործարկման ժամկետը)

18. Պայմանագրին կցվում են տեխնիկական առաջադրանքը, աշխատանքների առանձին տեսակների, փուլերի և ծավալների կատարման գրաֆիկը, պայմանագրային գնի հաշվարկը, որոնք կազմում են պայմանագրի անբաժանելի մասը:

19. Պայմանագրի գործողության ընթացքում ծագող վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` դատարանի կամ արբիտրաժի կողմից:

 

Կողմերի իրավաբանական հասցեները և հաշվարկային հաշիվները`

 

Կապալառու` _________________________________________________
                        _________________________________________________

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.07.2001, N 588 02.07.2001, N 150
23.05.1997, N 142 01.01.1998, N 150
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան