Գլխավոր տեղեկություն
Համար
N 167
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.03.1991-11.05.2002)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ նախարարների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
05.03.1991
Ստորագրող մարմին
ՀՀ նախարարների խորհրդի նախագահ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
05.03.1991
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.03.1991
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.05.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մարտի 1991 թվականի N 167

քաղ. Երևան

 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎՐԱ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» օրենքի և հանրապետության հողային պաշարների արդյունավետ օգտագործման նպատակով Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է՝

Սահմանել, որ Արարատի, Արտաշատի, Ախուրյանի, Աշտարակի, Բաղրամյանի, Էջմիածնի, Մասիսի, Նաիրիի, Հոկտեմբերյանի, Երևան քաղաքի Շահումյանի շրջանների բնակավայրերում որպես սեփականություն տրամադրված գյուղատնտեսական օգտագործելի հողեր ունեցող գյուղացիական տնտեսությունները գյուղատնտեսական արտադրական նշանակություն ունեցող շինությունները կառուցում են միայն տնամերձ հողամասերի վրա:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ

Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ