«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
6 օգոստոսի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 օգոստոսի 1996 թվականի N 242
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 183 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 21-ի «Սեփականաշնորհվող կամ ապապետականացվող ձեռնարկությունների գույքի և անավարտ շինարարության օբյեկտների գնահատման կարգի մասին» N 183 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
Որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետի «ա» ենթակետի շենքերի և շինությունների արժեքի որոշման կարգը առաջին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություններով.
«Ընդ որում, հաշվեկշռում արտացոլված շենքերի գնահատված արժեքի հաշվարկման համար 1 քառ. մետր նվազագույն սահմանային արժեքը սահմանվում է 10 ԱՄՆ-ի դոլարին համարժեք:
Նվազագույն սահմանային արժեքը կիրառվում է այն դեպքում, երբ սույն կարգով հաշվարկված շենքերի և շինությունների գնահատված արժեքը 1 քառ. մետրի հաշվով ցածր է նվազագույն սահմանային արժեքից»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի օգոստոսի 6-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|