ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 փետրվարի 1994 թվականի N 95
քաղ. Երևան
ՀԱՇՄԱՆԴԱՄ ԴԱՐՁԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՉԱՓԻ ՄԱՍԻՆ
«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13 հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողների պարտադիր պետական ապահովագրության գումարների չափը սահմանել նրանց աշխատունակության կորստի չափին համամասնական ` զինծառայողների զոհվելու (մահանալու) դեպքերում նույն օրենքի 38 հոդվածով նախատեսված ապահովագրության համապատասխան ընդհանուր գումարների նկատմամբ, հետևյալ տոկոսային հարաբերությամբ`
1-ին խմբի հաշմանդամներին` 50 տոկոս.
2-րդ խմբի հաշմանդամներին` 40 տոկոս.
3-րդ խմբի հաշմանդամներին` 30 տոկոս:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, ներքին գործերի նախարարությանը, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը և ֆինանսների նախարարությանը` սեղմ ժամկետում ապահովել հաշմանդամ դարձած զինծառայողների համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը և նրանց սահմանված չափերով ապահովագրության գումարների վճարումը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
հ. բագրատյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |