Գլխավոր տեղեկություն
Համար
N 653
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.11.1991-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
27.11.1991
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
27.11.1991
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.11.1991

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 նոյեմբերի 1991 թվականի N 653

քաղ. Երևան

 

ՄԵՏԱՂԱՓՈՐՁԱՐԿՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն 1990 թվականի սեպտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության պետական սեփականության մասին» օրենքի և 1991 թվականի սեպտեմբերի 25-ի «Անկախ պետականության հիմնադրույթների մասին» սահմանադրական օրենքի, հանրապետության թանկարժեք մետաղներ և քարեր վերամշակող ձեռնարկությունների համար աշխատանքային նորմալ պայմաններ ստեղծելու նպատակով Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`

Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը`

ա) նախարարության կառուցվածքի մեջ ընդունել ԽՍՀՄ ֆինանսների նախարարության Հայաստանի Հանրապետության մետաղափորձարկման պետական տեսչությունը և այն վերանվանել Հայաստանի Հանրապետության մետաղափորձարկման հսկողության ազգային պալատ.

բ) նախարարության հաշվեկշռին ընդունել Հայաստանի Հանրապետության մետաղափորձարկման հսկողության պետական տեսչության ունեցվածքը և ֆինանսական միջոցները` օպերատիվ կառավարման իրավունքով.

գ) մինչև 1991 թվականի վերջը հաստատել Հայաստանի Հանրապետության մետաղափորձարկման հսկողության ազգային պալատի կանոնադրությունը.

դ) մինչև 1992 թվականը Հայաստանի Հանրապետության մետաղափորձարկման հսկողության ազգային պալատի պահպանությունը կատարել հանրապետական բյուջեի միջոցների հաշվին:

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ