ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հունվարի 1994 թվականի N 57
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵՂՐՈՒ ՇՐՋԱՆՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Մեղրու շրջանի և Իրանի Իսլամական Հանրապետության Մարանդի գավառի միջև սահմանամերձ առևտրի կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարության, էկոնոմիկայի նախարարության, արտաքին գործերի նախարարության, արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության կողմից ներկայացված և Իրանական կողմի հետ համաձայնեցված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության Մեղրու շրջանի և Իրանի Իսլամական Հանրապետության Մարանդի գավառի միջև սահմանամերձ առևտրի մասին համաձայնագրի նախագծին:
2. Լիազորել պատգամավորների Մեղրու շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Ա. Արիստակեսյանին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրելու Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության Մեղրու շրջանի և Իրանի Իսլամական Հանրապետության Մարանդի գավառի միջև սահմանամերձ առևտրի մասին համաձայնագիրը:
3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` ապահովել Մեղրու շրջանի սահմանամերձ առևտրի տարածքում և դրան հարակից գոտում հասարակական կարգի պահպանումը:
4. Հայաստանի Հանրապետության շինարարության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարության կողմից ներկայացված` սահմանամերձ առևտրի տարածքում կառուցվող օբյեկտների շինարարության նախագծերին համապատասխան իրականացնել նշված տարածքի կառուցապատումը:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Մեղրու շրջանի սահմանամերձ առևտրի տարածքում ժամանակավոր շինությունների կառուցման համար Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարությանը` տալ երկարատև` 18 ամիս ժամկետով վարկ տրամադրելու երաշխիք:
Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին Մեղրու շրջանի սահմանամերձ առևտրի տարածքում կազմակերպել դրամափոխանակման կետ:
6. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի հրամանատարությանը` սահմանամերձ առևտրի մասնակիցների համար մշակել պետական սահմանը հատելու պարզեցված կարգ:
7. Արգելել սահմանամերձ առևտրի տարածք Հայաստանի Հանրապետությունից այն ապրանքների արտահանումը, որոնց ցանկը հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 27-ի N 487 որոշմամբ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.07.2000, N 379 | 11.07.2000, N 57 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|