ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 սեպտեմբերի 1991 թվականի N 550
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՏՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու կարգի մասին» N 161 որոշման մեջ փոփոխություններ մտցնելու մասին» N 415 որոշման «3-րդ» կետում նշված ժամկետում հնարավոր չէ ավարտել Հայաստանի Հանրապետության տարածքում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվող ձեռնարկություններին գործունեությունը շարունակելու համար համապատասխան լիցենզիա տալու գործընթացը, Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`
Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվող ձեռնարկություններին (բացառությամբ գործող պետական ձեռնարկությունների) գործունեությունը շարունակելու համար թույլտվության ժամկետը երկարաձգել մինչև 1991 թվականի նոյեմբերի 1-ը:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ |
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |