ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 նոյեմբերի 1991 թվականի N 630
քաղ. Երևան
ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄՅՈՒՍ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎՈՂ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`
1. Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների գրանցման համար սահմանել տուրք` 1000 ռուբլու չափով, որը մուծվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության գրավոր համաձայնությունը ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում:
2. Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների գրանցման վկայականում փոփոխություններ ու լրացումներ կատարելու համար գանձվում է տուրք` 500 ռուբլու չափով:
3. Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների գրանցման, գրանցման վկայականում փոփոխություններ ու լրացումներ կատարելու համար վճարված տուրքը փոխանցվում է հանրապետական բյուջե:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |