ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 դեկտեմբերի 1993 թվականի N 656
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համակարգի տարածքային ներքին գործերի մարմինների օպերատիվ ղեկավարման և կառավարման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև նախարարության կառուցվածքի կատարելագործման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության առաջարկությանը` Շիրակի, Լոռի-Փամբակի, Էջմիածնի, Կոտայքի, Աղստևի, Սյունիքի, Արմավիրի և Սևանի շրջանային (քաղաքային) ներքին գործերի վարչությունների ու բաժինների բազայի վրա, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հաստիքային թվաքանակի սահմաններում, տարածաշրջանային ներքին գործերի վարչություններ ստեղծելու մասին, նրանց ենթակայությանը հանձնելով շրջանային (քաղաքային) ներքին գործերի բաժինները, համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
ՀԱՎԵԼՎԱԾ |
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՆԳ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ՇՐՋԱՆԱՅԻՆ (ՔԱՂԱՔԱՅԻՆ) ՆԳ ԲԱԺԻՆՆԵՐԸ
Տարածաշրջանային ՆԳ վարչությունները |
Ենթակա շրջանային (քաղաքային) ՆԳ բաժինները |
1 |
2 |
Էջմիածնի | Էջմիածնի Մասիսի Արտաշատի Արարատի |
Շիրակի |
Գյումրիի (Շիրակի և Մոսկովյան ՆԳ բաժիններ. Մոսկովյան ՆԳ բաժանմունք) |
Լոռի-Փամբակի |
Վանաձորի (երկու բաժանմունքով) |
Կոտայքի |
Կոտայքի (Գառնիի, Բյուրեղավանի ՆԳ բաժանմունքներ) |
Սևանի | Կամոյի Սևանի Մարտունու Վարդենիսի Կրասնոսելսկի |
Աղստևի | Նոյեմբերյանի Իջևանի Դիլիջանի Տաուշի Թումանյանի |
Սյունիքի | Գորիսի Կապանի Սիսիանի Մեղրու Եղեգնաձորի Վայքի Ջերմուկի |
Արմավիրի |
Արմավիրի (Մեծամորի ՆԳ բաժանմունք) Թալինի |
________________ Ծանոթագրություն. |
Ըստ տարածաշրջանների առաջինը նշված ՆԳ բաժինը հանդիսանում է բազային: Կառուցվածքային փոփոխությունները Երևանի շրջանային ՆԳ բաժինների վրա չեն տարածվում: |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
30.04.1996, N 139 | 30.04.1996, N 656 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|