Գլխավոր տեղեկություն
Համար
N 180
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
26.03.1982
Ստորագրող մարմին
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ

հայկական սսհ մինիստրների խորհուրդ

 

 ո ր ո շ ու մ

 

26 մարտի 1982 թ. N 180

Քաղ. Երևան

 

հայկական սսհ-ի գծով հատուկ մարդատար ավտոմոբիլների ցանկը հաստատելու մասին

 

Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.

1.ընդունել հայկական սսհ պետպլանի և Հայկական սսհ ֆինանսների մինիստրության առաջարկությունը և հաստատել սսհմ պետպլանի, սսհմ ֆինանսների մինիստրության և սսհմ ներքին գործերի մինիստրության հետ համաձայնեցված` Հայկական սսհ-ի գծով հատուկ մարդատար ավտոմոբիլների առդիր ցանկը)*:

2. հաստատված ցանկին համաձայն հատուկ մարդատար ավտոմոբիլներ պահելու իրավունք ունեցող Հայկական սսհ մինիստրություններին և գերատեսչություններին`

ա) մեկամսյա ժամկետում հաստատել հատուկ մարդատար ավտոմոբիլներ օգտագործելու իրավունք ունեցող իրավասության ենթակա ձեռնարկությունների (կազմակերպությունների) ցուցակը, ինչպես նաև այդ ավտոմոբիլների քանակը յուրաքանչյուր ձեռնարկության (կազմակերպության) համար` հաստատված ցանկին խիստ համապատասխան.

բ) հատուկ մարդատար ավտոմոբիլների հաստատված ցուցակը ավտոմոբիլների մակնիշների ու քանակի նշումով ներկայացնել Հայկական սսհ ներքին գործերի մինիստրության պետական ավտոտեսչության մարմիններին.

գ) տվյալ մինիստրության (գերատեսչության) սիստեմում հատուկ օգտագործման թույլ չտրված մակնիշների մարդատար ավտոմոբիլների վերաբերյալ Հայկական uսհ պետպլան և Հայկական սսհ ֆինանսների մինիստրություն տեղեկանք ներկայացնել այդ կապակցությամբ ազատված ավտոմոբիլների առկայության և տեխնիկական վիճակի մասին: Հայկական սսհ պետպլանին և Հայկական սսհ ֆինանսների մինիստրությանը` Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ առաջարկություն ներկայացնել նշված ավտոմոբիլները հետագայում օգտագործելու մասին.

դ) մեկամսյա ժամկետում Հայկական սսհ ֆինանսների մինիստրություն տվյալներ ներկայացնել հատուկ մարդատար ավտոմոբիլների հաստատված ցանկին համապատասխան որոշված հատուկ մարդատար ավտոմոբիլների պահման 1981 թվականի փաստացի ծախսերի և 1982 թվականի անհրաժեշտ ծախսերի չափերի մասին:

սահմանել, որ հատուկ մարդատար ավտոմոբիլների պահման ծախսերը կատարվում են մինիստրությանը (գերատեսչությանը) սահմանված պլանային ծախսերի սահմաններում:

3. պարտավորեցնել Հայկական սսհ ներքին գործերի մինիստրությանը` մինիստրությունների և գերատեսչությունների կողմից ներկայացված նյութերով, սահմանված կարգով և հաստատված ցանկին խիստ համապատասխան կատարել հատուկ մարդատար ավտոմոբիլների գրանցում և մարդատար ավտոմոբիլների վերագրանցում հատուկների կատեգորիային:

4. Հայկական սսհ մինիստրություններին և գերատեսչություններին ու Հայկական սսհ ներքին գործերի մինիստրությանը` Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ մինչև 1982 թվականի մայիսի 30-ը ինֆորմացիա ներկայացնել սույն որոշման կատարման մասին:

 

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ
ԽՈՐՀՐԴԻ նախագահի տեղակալ`

Ա. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

 

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ
ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ`

Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ



* - Ծանոթություն -

Ցանկը չի բերվում: