հայկական սսհ մինիստրների սովետ եվ արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհուրդ
ո ր ո շ ու մ
31 հոկտեմբերի 1972 թ. |
N 634 |
ք. Երևան |
թրթռավտանգավոր պրոֆեսիաների աշխատողների աշխատանքի ռեժիմի վերաբերյալ կանոնադրությունը հաստատելու մասին
Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհուրդը որոշում են.
1. Ի կատարումն ՍՍՀՄ Մինիստրների սովետի և ՀԱՄԿԽ-ի 1970 թվականի հուլիսի 28-ի «ժողովրդական տնտեսության տարբեր ճյուղերի աշխատողների վրա մեքենաների, տեխնոլոգիական սարքավորումների և մեքենայացված գործիքների թրթռոցի վնասակար ազդեցության հետագա նվազեցման միջոցառումների մասին», թիվ 608 որոշման, հաստատել թրթռավտանգավոր պրոֆեսիաների աշխատողների աշխատանքի ռեժիմի վերաբերյալ առդիր կանոնադրությունը, որը համաձայնեցված է ՍՍՀՄ Մինիստրների սովետի Աշխատանքի և աշխատավարձի հարցերի պետական կոմիտեի, Առողջապահության մինիստրության և ՀԱՄԿԽ-ի հետ:
2. Պարտավորեցնել Հայկական ՍՍՀ այն մինիստրություններին ու գերատեսչություններին, որոնք ունեն աշխատանքի ժամանակ թրթռոց առաջացնող մեքենաներ, տեխնոլոգիական սարքավորումներ և մեքենայացված գործիքներ կիրառող ձեռնարկություններ ու կազմակերպություններ.
ա) հաշվի առնելով ժողովրդական տնտեսության տվյալ ճյուղի առանձնահատկությունները և կոնկրետ պայմանները, մշակել և մինչև 1973 թվականի հունվարի 1-ը հաստատել Հայկական ՍՍՀ Առողջապահության մինիստրության և ՀԱՄԽ-ի հետ համաձայնեցված միջոցառումներ, որոնք ապահովեն թրթռավտանգավոր պրոֆեսիաների աշխատողների` հիշյալ կանոնադրությամբ սահմանված աշխատանքի ռեժիմի պահպանումը.
բ) միջոցներ ձեռնարկել առաջադիմական տեխնոլոգիական այնպիսի ռեժիմների արմատավորման համար, որոնք ապահովեն մեքենաների, տեխնոլոգիական սարքավորումների և մեքենայացված գործիքների թրթռոցի պարամետրերը սանիտարական նորմաներին հասցնելը, ինչպես նաև ամենօրյա վերահսկողություն սահմանել դրանց շահագործման ու նորոգման նկատմամբ:
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ |
Բ. ՄՈՒՐԱԴՅԱՆ |
արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի նախագահ` |
Հ. ԹԱՐՋՈՒՄԱՆՅԱՆ |
հաստատված է
Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի
1972 թ. հոկտեմբերի 31-ի
թիվ 634 որոշմամբ
թրթռավտանգավոր պրոֆեսիաների աշխատողների աշխատանքի ռեժիմի կանոնադրություն
1. Սույն կանոնադրությունը սահմանում է թրթռավտանգավոր պրոֆեսիաների աշխատողների աշխատանքի ռեժիմը հանրապետական ենթակայության այն ձեռնարկությունների և կազմակերպությունների համար, որոնք ունեն աշխատանքի ժամանակ թրթռոց առաջացնող մեքենաներ, տեխնոլոգիական սարքավորումներ և մեքենայացված գործիքներ (այդպիսի մեքենաների մոտավոր ցանկը կցվում է):
2. Թրթռավտանգավոր են համարվում այն մեքենաները, տեխնոլոգիական սարքավորումներն ու մեքենայացված գործիքները (դրանք այսուհետև կոչվելու են «մեքենաներ» , որոնք չեն բավարարում արդյունաբերական ձեռնարկությունների նախագծման` ՍՍՀՄ Պետշինի կողմից հաստատված սանիտարական նորմաների պահանջները, ինչպես նաև չեն համապատասխանում թրթռոց առաջացնող գործիքների, մեխանիզմների ու սարքավորումների հետ աշխատանքի` ՍՍՀՄ Առողջապահության մինիստրության սահմանած և ՍՍՀՄ Մինիստրների սովետի Ստանդարտների պետական կոմիտեի հաստատած 17770-72 պետական ստանդարտի (ձեռքի մեքենաներ: թրթռոցի թույլատրելի մակարդակները) նորմաներին ու կանոններին:
3. Թրթռոցի վնասակարության աստիճանը որոշվում է թրթռաարագության սպեկտրով, որը աշխատողի ձեռքին դիպչող մակերեսների համար 5,6-ից մինչև 2800 հերց դիապազոնում ընդգրկում է 8, 16, 32, 63, 125, 159, 500, 1000, 2000 հերց միջին երկրաչափական հաճախականություններով օկտավային 9 շերտ, իսկ աշխատանքային տեղերի համար` 1,4-90 հերց դիապազոնում 2, 4, 8, 16, 32, 63 հերց միջին երկրաչափական հաճախականություններով օկտավային 6 շերտ: Արագության ամենաբարձր թույլատրելի քառակուսամիջին մեծությունը (սմ/վ) և նրա մակարդակը (դեցիբել) յուրաքանչյուր շերտի համար հաշվարկվում են
-6
տատանման 5,10 սմ/վ. քառակուսամիջին արագության նկատմամբ, որը համապատասխանում է 1000 հերց հաճախականությամբ տոնի համար ձայնային ճնշման
. 10 - 5 2
ստանդարտ շեմքին, որը հավասար է 2 ն/մ:
4. Մեքենաների առաջացրած և աշխատողի ձեռքին կամ աշխատանքի տեղին հաղորդվող թրթռոցը չպետք է գերազանցի սույն Կանոնադրությանը կցվող թիվ 1 աղյուսակում նշված սահմանային մեծություններից:
5. Թրթռոցից առաջացող հիվանդության պրոֆիլակտիկայի հիմք է հանդիսանում սանիտարական նորմաների սահմաններում պարամետրերով թրթռոց առաջացնող մեքենաների կիրառում, ինչպես նաև առաջադիմական այնպիսի տեխնոլոգիայի արմատավորումը, որը բացառի արտադրական թրթռոցի ներգործությունը աշխատողների վրա:
6. Սանիտարական նորմաների և 17770-72 պետական ստանդարտի սահմաններում թրթռոց առաջացնող ձեռքի մեքենաներով աշխատելու ամբողջ ժամանակը չպետք է գերազանցի աշխատանքային հերթափոխության 2/3-ից: Ըստ որում, ձեռքի մեքենաների թրթռոցի միանվագ անընդհատ ներգործությունը` ներառյալ տվյալ գործողության մեջ մտնող միկրոընդմիջումները, չպետք է գերազանցի 15-20 րոպեից:
Աշխատանքի այդպիսի ռեժիմի դեպքում, եթե աշխատանքի պայմանների մյուս գործոնները համապատասխանում են սանիտարական նորմաներին, սահմանվում են առնվազն 40 րոպե ճաշի ընդմիջում և կարգորոշված 2 ընդմիջում` ակտիվ հանգստի, հատուկ կոմպլեքսով արտադրական մարմնամարզության և բուժպրոֆիլակտիկ միջոցառումների համար` հերթափոխության սկսվելուց 1-2 ժամ հետո, 20 րոպե տևողությամբ և ճաշի ընդմիջումից 2 ժամ հետո` 30 րոպե տևողությամբ: կարգորոշված ընդմիջումների ժամանակը մտցվում է արտադրական նորմայի մեջ:
7. Եթե անհրաժեշտ է լինում շահագործել սանիտարական նորմաներով նախատեսվածից ավելի թրթռոց առաջացնող հնացած տիպի մեքենաներ, ապա, դրանց շահագործման համար սանիտարական, էպիդեմոլոգիական ծառայության տեղական մարմիններից թույլտվություն ստանալուց հետո, մշակվում են աշխատանքի ժամանակավոր ռացիոնալ ռեժիմներ, որպեսզի արտադրական թրթռոցի` աշխատողների վրա ունեցած վնասակար ազդեցությունը նվազեցվի:
Սանիտարական նորմաներով նախատեսվածից ավելի թրթռոց առաջացնող մեքենաների աշխատեցման ժամանակի հաշվարկը կատարվում է սույն կանոնադրության թիվ 2 աղյուսակին համապատասխան: Սանիտարական նորմաներից ավելի քան չորս անգամ շատ (12 դեցիբելից ավելի) թրթռոց առաջացնող մեքենաների աշխատեցնելն արգելվում է:
8. Թրթռավտանգավոր պրոֆեսիաների աշխատողների համար, աշխատանքի պայմանների այլ, սանիտարական նորմաներին չհամապատասխանող անբարենպաստ գործոնների առկայության դեպքում (աղմուկ, ջերմություն, թունավոր նյութեր, ճառագայթում և այլն), աշխատանքի և հանգստի ռեժիմը պետք է սահմանվի մարդու օրգանիզմի վրա աշխատանքի պայմանների բոլոր գործոնների բացասական ազդեցության կապակցությամբ նրա աշխատունակության իջեցման աստիճանն ուսումնասիրելու հիման վրա:
9. Թրթռավտանգավոր պրոֆեսիայի աշխատողների աշխատանքի ռեժիմը մշակվում է, հաշվի առնելով աշխատանքի կազմակերպման ձևերը (անհատական, բրիգադային), արտադրական բեռնվածության բաշխումը, պրոֆեսիաների համատեղումը, օժանդակ աշխատանքների կատարումը, մեքենայի հետ շփման տևողությունը, կիրառվող մեքենաների թրթռոցի բնութագրերը (պասպորտային և փաստացի):
Աշխատանքի ռեժիմում պետք է նախատեսվեն. թրթռոց առաջացնող մեքենաների հետ աշխատելու ամբողջ տևողությունը և դրանց հետ շփման ժամանակահատվածների բաշխումը աշխատանքային հերթափոխության կամ ցիկլի ընթացքում. թրթռոցի ներգործության հետ չկապված այլ աշխատանքների կատարումը, այդ թվում նախապատրաստական, եզրափակիչ և օժանդակ գործողությունները, պրոֆեսիաների համատեղումը. սույն կանոնադրության 6-րդ կետով նախատեսված հանգստի, մարմնամարզության և մյուս միջոցառումների համար կարգորոշված ընդմիջումները:
10. Ընդհանուր թրթռոցներ առաջացնող մեքենաների (տրանսպորտի միջոցներ, ինքնագնաց մեքենաներ և այլն) վրա աշխատելիս, ներհերթափոխային ռեժիմներ մտցնելու անհնարինության դեպքում, աշխատանքային ցիկլերի ռեժիմներ են սահմանվում պրոֆեսիաները փոխադարձաբար միմյանց հետ փոխելով կոմպլեքսային բրիգադներ կազմակերպելու, ինչպես նաև պրոֆեսիաները համատեղելու միջոցով:
11. Թրթռոց առաջացնող մեքենաներ կիրառող ձեռնարկության ադմինիստրացիան պետք է ապահովի գործող սանիտարական կանոնների պահպանումը և հետևյալ պայմանները.
ա) թույլատրվում է շահագործել միայն սարքին մեքենաները.
բ) թրթռոց առաջացնող մեքենաների վրա արտաժամյա աշխատանքներ չեն թույլատրվում.
գ) մեքենաներն աշխատեցնել թույլատրվում է 18-ից ոչ պակաս տարիք ունեցող, նախապես բժշկական ստուգման ենթարկված, համապատասխան որակավորում ունեցող և աշխատանքների անվտանգության կանոններից տեխնիկական մինիմումը հանձնած անձանց.
դ) մեքենաները որպես կանոն, կարող են աշխատեցվել առնվազն մինչև ցելսիուսի 16 աստիճան տաքացվող շենքերում, 40-60 տոկոս խոնավությամբ և ամենաշատը վայրկյանում 0,3 մետր արագությամբ շարժվող օդի պայմաններում.
ե) տարվա ցուրտ եղանակին չտաքացվող շենքերում կամ բացօդյա աշխատելու դեպքում աշխատողների պարբերաբար տաքանալու համար պետք է նախատեսվեն մինչև ցելսիուսի 21-22 աստիճան տաքացվող, 40-60 տոկոս խոնավությամբ և ամենաշատը վայրկյանում 0,3 մետր արագությամբ օդի շարժում ունեցող սենյակներ: Բացի դրանից, պետք է ապահովվի բանվորների տաքացումը աշխատանքային տեղերում.
զ) բանվորներին չի թույլատրվում աշխատանքի ժամանակ գտնվել թրթռահարթակներում, թրթռասեղանների վրա: Աշխատանքներն այդ կայանքներում պետք է մեքենայացվեն` կառավարվելով հեռվից.
է) ձեռնարկություններում պետք է կազմակերպվի մեքենաների պլանային-նախազգուշական նորոգում, պարտադիր կարգով ստուգելով թրթռոցի պարամետրերը: Նոր մեքենաների թրթռոցի պարամետրերը որոշում են տեխնիկական փաստաթղթերի տվյալներով, շահագործման մեջ գտնվողներինը և նորոգումից դուրս եկած բոլոր տեսակի մեքենաներինը` առնվազն տարին մեկ անգամ, իսկ ձեռքի մեքենաներինը` առնվազն տարին երկու անգամ, կատարվող փաստացի չափումների տվյալներով.
ը) թրթռոցի ներգործությանը ենթարկվող բոլոր աշխատողները աշխատանքի ընդունվելիս պետք է նախնական բժշկական քննության ենթարկվեն և պարբերաբար ստուգվեն ՍՍՀՄ Առողջապահության մինիստրության հրամաններին համապատասխան, ինչպես նաև պետք է սահմանված կարգով ապահովվեն թրթռոցից և աղմուկից պաշտպանվելու անհատական միջոցներով.
թ) այն աշխատողները, որոնց մոտ հայտնաբերվում է թրթռոցից առաջացած հիվանդություն, բուժհիմնարկների կամ աշխատանքի հիգիենայի և պրոֆհիվանդությունների ինստիտուտների եզրակացությամբ փոխադրվում են թրթռոցի, մկանային զգալի լարման և ձեռքերի սառչելու հետ չկապված աշխատանքի.
ժ) թրթռավտանգավոր մեքենաներ աշխատեցնողները պետք է կանոնավոր կերպով ընդունեն ֆիզոթերապևտիկ պրոցեդուրաներ և վիտամիններ ստանան բուժհիմնարկների հանձնարարականներին համապատասխան.
ի) թրթռավտանգավոր պրոֆեսիաների աշխատողները ձեռնարկության պրոֆիլակտորիումում ապահովվում են պրոֆիլակտիկ բուժմամբ:
12. Սույն կանոնադրությամբ նախատեսված և դրա հիման վրա Հայկական ՍՍՀ հանրապետական մինիստրությունների ու գերատեսչությունների կողմից մշակված միջոցառումներն իրականացնելու համար ձեռնարկություններում կազմակերպվում են մշտական գործող հանձնաժողովներ` գլխավոր ինժեներների ղեկավարությամբ ձեռնարկության անվտանգության տեխնիկայի, աշխատանքի գիտական կազմակերպման բաժինների, արհմիության ֆաբրիկագործարանային տեղական կոմիտեի և բժշկասանիտարական մասի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Հանձնաժողովը`
ճյուղային արդյունաբերական լաբորատորիաների և սանիտարական-էպիդեմիոլոգիական կայանների մասնակցությամբ կազմակերպում է մեքենաների պասպորտավորման աշխատանքը` սահմանելով դրանց թրթռոցի փաստացի պարամետրերը և թրթռավտանգավորության աստիճանը:
Մեքենաների, տեխնոլոգիական սարքավորումների և մեքենայացված գործիքների թրթռոցի պարամետրերը որոշվում են թրթռոցի չափման` 16519-70 ս պետական ստանդարտներով նախատեսված մեթոդիկայով, հաշվի առնելով փորձարկումների 16844-71, 15996-70, 16843-70 պետական ստանդարտներում և թրթռոցի պարամետրերը չափելու մեթոդներն ու միջոցները սահմանող նորմատիվային-տեխնիկական մյուս փաստաթղթերում շարադրված պահանջներն ու պայմանները.
ապահովում է վերահսկողություն թրթռավտանգավոր մեքենաների և ագրեգատների մոնտաժման նկատմամբ.
սահմանում է մեքենաների օգտագործման կարգը, ապահովում է թրթռավտանգավոր պրոֆեսիաների ցանկի և աշխատողների աշխատանքի ու հանգստի ռեժիմների մշակումը.
որոշում է թրթռոց առաջացնող մեքենաների արդիականացման կամ փոխարինման միջոցառումներն իրականացնելու ժամկետները.
ապահովում է վերահսկողություն ձեռնարկությունում սանիտարական-հիգիենիկ և բուժ-պրոֆիլակտիկ միջոցառումների ժամանակին իրականացման նկատմամբ:
13. Թրթռավտանգավոր պրոֆեսիաների ցանկը, ինչպես նաև թրթռավտանգավոր պրոֆեսիաների աշխատողների աշխատանքի ռեժիմը հաստատվում են ձեռնարկության, կազմակերպության դիրեկտորի (ղեկավարի) կողմից, համաձայնեցնելով արհմիության տեղական ֆաբրիկագործարանային կոմիտեի և սանիտարական-էպիդեմիոլոգիական ծառայության մարմինների հետ:
Աղյուսակ թիվ 1
Թրթռավտանգավոր պրոֆեսիաների աշխատողների աշխատանքի ռեժիմի վերաբերյալ` Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի և ՀԱՄԽ-ի 1972 թ. հոկտեմբերի 31-ի թիվ 634 որոշմամբ հաստատված կանոնադրության
Մեքենաների առաջացրած և աշխատողի ձեռքին կամ աշխատանքի տեղին հաղորդվող թրթռոցների ծայրագույն մեծությունները
Ձեռքին հաղորդվող թրթռոցներ |
Աշխատանքի տեղին հաղորդվող թրթռոցներ (աշխատանքային օրվա ընթացքում անընդհատ ներգործող) | |||
Միջին երկրաչափական |
տատանման արագության մակարդակը(դեցիբելներով) |
տատանման արագությունը (սմ-վայրկյաններով) | ||
|
տատանման արագության մակարդակը (դեցիբելներով) |
տատանման արագությունը (սմ-վայրկյաններով) | ||
2 |
- |
- |
107 |
1,12 |
4 |
- |
- |
100 |
0,50 |
8 |
120 |
5,0 |
92 |
0,2 |
16 |
120 |
5,0 |
92 |
0,2 |
32 |
117 |
3,5 |
92 |
0,2 |
63 |
114 |
2,5 |
92 |
0,2 |
125 |
111 |
1,8 |
- |
- |
250 |
108 |
1,2 |
- |
- |
500 |
105 |
0,9 |
- |
- |
1000 |
102 |
0,63 |
- |
- |
2000 |
99 |
0,45 |
- |
- |
Աղյուսակ թիվ 2
Թրթռավտանգավոր պրոֆեսիաների աշխատողների աշխատանքի ռեժիմի վերաբերյալ Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի և ՀԱՄԽ-ի 1972 թ. հոկտեմբերի 31-ի թիվ 634 որոշմամբ հաստատված կանոնադրության
Ձեռքի մեքենաների և աշխատանքի տեղերի` գործող սանիտարական նորմաներին չհամապատասխանող թրթռոցի` հերթափոխության ընթացքում ներգործելու թույլատրելի ամբողջ տևողությունը
Թրթռոցի արագության` սանիտարական նորմաներով թույլատրելի մակարդակների գերազանցումը հետևյալ հաճախականությունների օկտավային սահմաններում |
Աշխատանքային հերթափոխության ընթացքում թրթռոցի թույլատրելի ամբողջ տևողությունը (րոպեներով) | |
|
ձեռքի մեքենաներ |
աշխատանքի տեղում |
0 դեցիբելից մինչև (1 անգամ) |
320 |
480 |
մինչև 3 դեցիբել (1,41 անգամ) |
160 |
120 |
մինչև 6 դեցիբել (2 անգամ) |
80 |
60 |
մինչև 9 դեցիբել (2,8 անգամ) |
40 |
30 |
մինչև 12 դեցիբել (4 անգամ) |
20 |
15 |
ծանոթություններ:
1. Աշխատանքային հերթափոխության ընթացքում թրթռոցի ամբողջ տևողությունը հաշվարկված է հնգօրյա աշխատանքային շաբաթի համար:2. Միջանկյալ նշանակությունները ինտերպոլյացիայի են ենթարկվում:
3. Աշխատանքի ռեժիմները սույն աղյուսակին համապատասխան մշակելու դեպքում պետք է պահպանվի թրթռոցի ներգործության տևողության և դրա հետ կապ չունեցող մյուս գործողությունների առնվազն 1:2 հարաբերակցություն: Օրինակ, եթե ձեռքի մեքենայի թրթռոցը սանիտարական նորման գերազանցում, հասնում է 9 դեցիբելի, ապա նպատակահարմար է սահմանել այնպիսի կարգ, որ մեքենան աշխատեցվի 10-ական րոպե և յուրաքանչյուր 10 րոպեից հետո 20 րոպե կատարվեն այլ աշխատանքներ (այսինքն` 10 րոպե + 20 րոպե + 10 րոպե + 20 րոպե + 10 րոպե + 20 րոպե + 10 րոպե = 100 րոպե):
Մնացած աշխատաժամանակում (480 - 100 = 380 րոպե) պետք է կատարվեն թրթռոցի հետ կապ չունեցող աշխատանքներ:
Հավելված Թրթռավտանգավոր պրոֆեսիաների աշխատողների աշխատանքի ռեժիմի վերաբերյալ` Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի և ՀԱՄԽ-ի 1972 թ. հոկտեմբերի 31-ի թիվ 634 որոշմամբ հաստատված կանոնադրության |
Հայկական ՍՍՀ արդյունաբերության և շինարարության մեջ կիրառվող, թրթռոց առաջացնող հիմնական մեքենաների և գործիքների ցանկը
313 ՑՏ թրթռամեքենաներ`
ԳԼ - 295, 2Մ265, 267Մ, 233, 234, 265, 271, 235 կաղապարամեքենաներ
մռ - 9,իռ - 120 դուրսխփման ցանցեր
ռմ6 - դուրսխփման պնևմատիկ մուրճեր
տռ1, տռ4 ձեռքի պնևմատիկ տոփաններ
պռ - 30 կ պերֆորատորներ
պռ - 36 պերֆորատորներ
պռ - 30 կս պերֆորատորներ
տպ - 5 ս պերֆորատորներ
օմ - 506 և այլ մակնիշների պերֆորատորներ
մօ - 8 հանքահատ մուրճեր
սմ - 475 թրթռահարթակներ
սմ - 476 թրթռահարթակներ
սմ - 476Բ թրթռահարթակներ
սմ - 162Ա թրթռամամլակներ
6563/1 բետոնալցիչներ
6567/Ա բետոնալցիչներ
6691 ս/3 բետոնալցիչներ
7151 ս/3 բետոնալցիչներ
6578 ս բետոնալցիչներ
7256 բետոնալցիչներ
5663 բետոնալցիչներ
5 տի և 10 տի թրթռասեղաններ
զսմ - 10, զսմ - 20, զսմ - 50, զսմ - 100 սեպարատորներ
«ռաբխ» (Անգլիա) մաղող մեքենա
զռմ, շչռշ - 6 երկիրան ցրիչ