ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 սեպտեմբերի 1993 թվականի N 487
քաղ. Երևան
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ, ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԱՅԼ ԶԵՆՔԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՀՈՒՄՔԵՐԻ, ՆՅՈՒԹԵՐԻ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հուլիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտահանման վերահսկողության հանձնաժողովի մասին» N 391 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Հաստատել հանրապետությունում գոյություն ունեցող այն հումքերի, նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների, գիտատեխնիկական տեղեկատվության ու ծառայությունների ցանկը (կցվում է), որոնք կարող են կիրառվել («կրկնակի նշանակության» արտադրանք) միջուկային, քիմիական և զանգվածային ոչնչացման այլ զենքերի ստեղծման դեպքում և որոնց արտահանումը իրականացվում է լիցենզիաներով:
Հայաստանի Հանրապետության ՓՈԽվարչապետ |
Վ. ՉԻՏԵՉյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
| |
* - Ծանոթություն - |
Ցանկերը չեն բերվում, քանի որ հաստատված են ռուսերեն լեզվով: |