Գլխավոր տեղեկություն
Համար
N 482
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.09.1993-02.07.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.09.1993
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
27.09.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.09.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 27 սեպտեմբերի 1993 թվականի N 482

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ, ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻՆ, ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԻՑ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության, նախարարությունների պետական վարչությունների, գերատեսչությունների որոշումների, կարգադրությունների, հրամանների, հանձնարարականների կատարման նկատմամբ պատշաճ վերահսկողություն սահմանելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին և գերատեսչություններին` ստեղծել նախարարին, պետական վարչության պետին, գերատեսչության ղեկավարին կից վերահսկողության տեսչություն:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության նախարարին, պետական վարչության պետին, գերատեսչության ղեկավարին կից վերահսկողության տեսչության աշխատողների թվաքանակը և աշխատանքի վարձատրությունը սահմանվում է ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված համապատասխան նախարարության, պետական վարչության, գերատեսչության ապարատի աշխատողների թվաքանակից ու աշխատանքի վարձատրության տարեկան ֆոնդից:

3. Հաստատել Հայաստանի Հանրապետության նախարարին, պետական վարչության պետին, գերատեսչության ղեկավարին կից վերահսկողության տեսչության օրինակելի կանոնադրությունը (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության ՓՈԽվարչապետ

Վ. ՉԻՏԵՉյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ է
ՀՀ կառավարության 1993 թվականի
սեպտեմբերի 27-ի  N 482 որոշմամբ

 

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ, ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻՆ ԵՎ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԻՑ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության նախարարին, պետական վարչության պետին և գերատեսչության ղեկավարին կից վերահսկողության տեսչությունը (այսուհետև` տեսչություն) իրականացնում է սիստեմատիկ վերահսկողություն Հայաստանի Հանրապետության կառավարության, նախարարության, պետական վարչության, գերատեսչության որոշումների, կարգադրությունների, հրամանների, հանձնարարականների կատարման նկատմամբ` Հայաստանի Հանրապետության նախարարության, պետական վարչության, գերատեսչության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումներում, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև ենթակա ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում:

Տեսչությունն աջակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության, նախարարության, պետական վարչության, գերատեսչության որոշումների, կարգադրությունների, հրամանների, հանձնարարականների (այսուհետև` որոշումների) անվերապահ կատարմանը, գերատեսչական վերահսկողության հստակ կազմակերպմանը, կատարողական կարգապահության ամրապնդմանը:

2. Իր գործունեության ընթացքում տեսչությունը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, նախարարության, պետական վարչության, գերատեսչության հրամաններով ու հրահանգներով և սույն կանոնադրությամբ:

Տեսչությունն իր աշխատանքն իրականացնում է նախարարի, պետական վարչության պետի, գերատեսչության ղեկավարի անմիջական ղեկավարությամբ:

3. Տեսչությունը գործում է նախարարության, պետական վարչության, գերատեսչության վերահսկիչ-վերստուգիչ, ինչպես նաև վերահսկողության իրականացման մյուս ծառայությունների հետ համագործակցված:

4. Տեսչության գործունեությունը նախարարության, պետական վարչության, գերատեսչության կենտրոնական ապարատի մյուս կառուցվածքային ստորաբաժանումներին, ինչպես նաև ենթակա ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին չի ազատում որոշումների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումից:

5. Տեսչությունը պարտավոր է`

ա) իրականացնել վերահսկողություն նախարարության, պետական վարչության, գերատեսչության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից` ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների ու կարգադրությունների, ժամանակին որոշումների նախագծերի նախապատրաստման նկատմամբ` հատուկ ուշադրություն դարձնելով նախատեսվող միջոցառումների անցկացման կոնկրետ ժամկետների ու պատասխանատու կատարողների սահմանմանը.

բ) ստուգել Հայաստանի Հանրապետության կառավարության, նախարարության, պետական վարչության, գերատեսչության որոշումների ժամանակին ու ստույգ կատարումը` այդ մասին տեղյակ պահելով նախարարության, պետական վարչության և գերատեսչության ղեկավարությանը:

Որոշումների կատարման գործում խախտումներ հայտնաբերելու դեպքում տեսչությունը պարզում է պատճառները, ներկայացնում համապատասխան առաջարկություններ գործերի վիճակը շտկելու վերաբերյալ և հետևում բացահայտված խախտումների վերացմանը:

Նախարարության, պետական վարչության, գերատեսչության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարների կողմից որոշումներով սահմանված առաջադրանքների ու դրանց կատարման ժամկետների անհիմն փոփոխման փաստեր հայտնաբերելիս, տեսչությունն այդ մասին զեկուցում է նախարարին, պետական վարչության պետին և գերատեսչության ղեկավարին.

գ) առաջարկություններ ներկայացնել նախարարության, պետական վարչության և գերատեսչության կոլեգիայի նիստերում, արտադրական խորհրդակցություններում կառուցվածքային ստորաբաժանումների այն ղեկավարների հաշվետվությունը լսելու վերաբերյալ, ովքեր չեն ապահովել որոշումների կատարումը.

դ) տանել նախարարի, պետական վարչության պետի, գերատեսչության ղեկավարի կողմից սահմանված ցանկով տեսչությունում վերահսկողության վերացված որոշումների հաշվառում, ստուգել նախարարության, պետական վարչության, գերատեսչության ղեկավարության վերահսկողությունից հանվող որոշումների վերաբերյալ առաջարկությունների հիմնավորվածությունը և ներկայացնել համապատասխան եզրակացություններ.

ե) ստուգել որոշումների կատարման նկատմամբ վերահսկողության դրվածքը նախարարության, պետական վարչության և գերատեսչության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումներում, ենթակա ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում, ցույց տալ նրանց մեթոդական օգնություն:

Մշակել և իրականացնել միջոցառումներ վերահսկողության ուժեղացման և կատարողական կարգապահության ամրապնդման ուղղությամբ.

զ) նախարարության, պետական վարչության, գերատեսչության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարներին տեղեկացնել ստուգման արդյունքներով տրված եզրահանգումների և առաջարկությունների մասին.

է) նախարարության, պետական վարչության և գերատեսչության կենտրոնական ապարատի մյուս կառուցվածքային ստորաբաժանումների հետ համատեղ նախապատրաստել վերահսկողության դրվածքի և որոշումների կատարման կազմակերպման հարցերի վերաբերյալ նախարարության, պետական վարչության, գերատեսչության հրամանների և հրահանգների նախագծեր:

6. Տեսչությունն իրավունք ունի`

ա) ծանոթանալ նախարարության, պետական վարչության, գերատեսչության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումներում, ենթակա ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում ստուգվող հարցերի վերաբերյալ փաստաթղթերի և նյութերի հետ, ստանալ անհրաժեշտ տեղեկություններ որոշումների կատարման մասին.

բ) ստանալ նախարարության, պետական վարչության, գերատեսչության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարներից և պաշտոնատար այլ անձանցից բանավոր և գրավոր բացատրություններ որոշումների կատարման գործում թույլ տրված թերացումների ու խախտումների մասին.

գ) որոշումների կատարման ստուգման և ստուգումների արդյունքներով առաջարկությունների նախապատրաստման գործում սահմանված կարգով ներգրավել նախարարության, պետական վարչության, գերատեսչության կենտրոնական ապարատի աշխատողների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների մասնագետների.

դ) ստուգումների ընթացքում պահանջել կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարներից ձեռնարկել անհապաղ միջոցների կատարումն ապահովելու համար.

ե) ներկայացնել առաջարկություններ նախարարության, պետական վարչության, գերատեսչության ղեկավարությանը պաշտոնատար այն անձանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև սահմանված կարգով լրիվ կամ մասնակիորեն դրամական պարգևատրումներից զրկելու մասին, որոնց մեղքով թույլ են տրվել որոշումների կատարման գործում պետական կարգապահության խախտումներ.

զ) մասնակցել կոլեգիայի այն նիստերին և նախարարության, պետական վարչության, գերատեսչության ղեկավարության կողմից անցկացվող խորհրդակցություններին, որտեղ քննարկվում են որոշումների կատարման վերաբերյալ հարցեր:

Վերահսկողության դրվածքի և որոշումների կատարման կազմակերպման վերաբերյալ տեսչության ցուցումները պարտադիր են նախարարության, պետական վարչության, գերատեսչության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների համար: