ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 սեպտեմբերի 1993 թվականի N 492
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
I. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի N 166 որոշմամբ հաստատված` հողամասերի հատկացման վերաբերյալ միջնորդությունների հարուցման և քննարկման կարգի մասին կանոնադրության մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1. կանոնադրության 4-րդ կետը «խորհուրդների թույլտվությամբ» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչության հետ համաձայնեցնելով» բառերով.
2. կանոնադրության 6-րդ և 11-րդ կետերը «հողհատկացման գործ» բառերից հետո լրացնել «նախապես համաձայնեցնելով տեղական ճարտարապետական ծառայությունների հետ» բառերով.
3. կանոնադրության 17-րդ կետը «ներկայացվում են» բառերից հետո լրացնել «ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչություն` համաձայնեցման, որից հետո» բառերով.
4. կանոնադրության 18-րդ կետի «դ» ենթակետում «համապատասխան տեղական» բառերը փոխարինել «գյուղական» բառով.
18-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ը» ենթակետով`
«ը) հողամաս հատկացնելու մասին պատգամավորների շրջանային (քաղաքային) խորհրդի գործադիր կոմիտեի որոշումը».
5. կանոնադրության 20-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» և «ե» ենթակետերով`
«դ) Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչության կողմից համաձայնեցված տեղանքի հատակագիծը.
ե) պատգամավորների շրջանային (քաղաքային) խորհրդի գործադիր կոմիտեի որոշումը».
20-րդ կետի «դ» ենթակետը համարել «զ» ենթակետ.
6. կանոնադրության 36-րդ կետը «փաստաթղթերը պատվիրում» բառերից հետո լրացնել «և, Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչության հետ համաձայնեցնելուց հետո» բառերով:
II. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի N 166 որոշմամբ հաստատված հողամասերի հատկացման վերաբերյալ միջնորդությունների հարուցման և քննարկման կարգի մասին կանոնադրության մեջ լրացումներ կատարելու մասին» N 297 որոշմանը կցված «Հողամասերի հատկացման մրցույթի կազմակերպման և անցկացման կարգի» մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1. 42-րդ կետում «ինչպես նաև տվյալ բնակավայրի կառուցապատման գլխավոր հատակագծի հետ սխեմաների առնչությունը» բառերը փոխարինել «ինչպես նաև շրջանային հատակագծի, տվյալ բնակավայրի գլխավոր հատակագծի, արդյունաբերական հանգույցների սխեմաների հետ առնչությունը» բառերով, իսկ «Վերջինիս վերաբերյալ ճարտարապետի կողմից տրվում է համապատասխան տեղեկանք» նախադասությունը փոխարինել «Վերջինիս վերաբերյալ շրջանի (քաղաքի) գլխավոր ճարտարապետի կողմից տրվում է համապատասխան հատակագիծ` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչության հետ» նախադասությամբ.
2. 46-րդ կետի «դ» ենթակետում «հաղորդակցությունների» բառը փոխարինել «ըստ մշակված սխեմաների հաղորդակցությունների» բառերով.
3. 52-րդ կետի «դ» ենթակետը «հողի ռացիոնալ օգտագործման երաշխիքը» բառերից հետո լրացնել «ըստ օբյեկտի գլխավոր հատակագծի» բառերով:
Հայաստանի Հանրապետության ՓՈԽվարչապետ |
Վ. ՉԻՏԵՉյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
12.04.2001, N 286 | 08.05.2001, N 492 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|