Basic information
Number
N 230-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (08.04.2010-30.06.2010)
Status
Չի գործում
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
07.04.2010
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
07.04.2010
Effective date
08.04.2010
Interrupt date
01.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 

7 ապրիլի 2010 թվականի N 230-Ա

 

ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության տնտեսությունում նորարարական բնույթի մոտեցումների կիրառմանը նպաստելու, ինչպես նաև այդ բնագավառում ընդունվող իրավական ակտերի արդյունավետության բարձրացման, արդյունաբերության ճյուղերի (այդ թվում` ռազմաարդյունաբերական համալիրի) և գյուղատնտեսության զարգացման ծրագրերի ուսումնասիրության, տնտեսական նոր ծրագրերի մշակման հիմնարար չափանիշների ձևավորման նպատակով`

1. Ստեղծել գիտատեխնիկական խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ գիտատեխնիկական խորհրդի աշխատանքների ընթացքում ծրագրերի և նախագծերի քննարկման ժամանակ կարող են ներգրավվել նաև համապատասխան մասնագետներ, այդ թվում` միջազգային փորձագետներ:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել գիտատեխնիկական խորհրդի աշխատակարգը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. ապրիլի 7

Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2010 թ.

ապրիլի 7-ի N 230-Ա որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Տ. Սարգսյան

- ՀՀ վարչապետ (գիտատեխնիկական խորհրդի նախագահ)

   

Ա. Մովսիսյան

- ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար

   

Ն. Երիցյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարար

   

Ս. Հարությունյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ

   

Ա. Տեր-Մարտիրոսյան

- փորձագետ

   

Կ. Կարապետյան

- «Տեխնոլոջի Տրանսֆեր» ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավար, «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի աշխատող (համաձայնությամբ)

   

Մ. Աբովյան

- «Տեխնոլոջի Տրանսֆեր» ասոցիացիա» հասարակական կազմակերպության անդամ, «Նյութաբանություն» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)

   

Գ.Հասրաթյան

- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի օրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)

   

Հ. Բաբայան

- «Նեյրոն» գործարանի տնօրեն (համաձայնությամբ)

   

Գ. Չուգասզյան

- «Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամ» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

   

Մ. Հերգնյան

- «Տեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոն» ՓԲԸ-ի նախագահ (համաձայնությամբ)

   

Դ. Պետրոսյան

- Հայաստանի պետական ագրարային համալսարանի պրոռեկտոր-գիտական կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ)

   

Հ. Մուսայելյան

- «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան