Գլխավոր տեղեկություն
Համար
N 451
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.09.1993-02.07.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.09.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
08.09.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.09.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2001

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 սեպտեմբերի 1993 թվականի N 451

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԳԱՆՁՎՈՂ ՎԱՐՁԻ ՄՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Հաստատել Հայաստանի Հանրապետությունում պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման հետ կապված փաստաթղթերը ձևակերպելու նպատակով գանձվող վարձի մուծման կարգը (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ է
ՀՀ կառավարության 1993 թվականի
սեպտեմբերի 8-ի N 451 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԳԱՆՁՎՈՂ ՎԱՐՁԻ ՄՈՒԾՄԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» որոշմամբ (կետ 5), բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման հետ կապված փաստաթղթերի ձևակերպման նպատակով գանձվող վարձի մեծությունը սահմանվել է Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:

2. Պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների կողմից բնակարանի (տան) սեփականաշնորհման մասին որոշումն ընդունելուց հետո, մինչև բնակարանի (տան) սեփականության մասին վկայագրի ստանալը, քաղաքացիները սեփականաշնորհման հետ կապված փաստաթղթերը ձևակերպելու նպատակով սահմանված վարձը մուծում են տեղական բյուջե: Վարձը համապատասխան անդորրագրով կարող է մուծվել ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ (փոխանցում, վճարում չեկով և այլն) ձևով: