Գլխավոր տեղեկություն
Համար
N 429
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.08.1993-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.08.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
25.08.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 օգոստոսի 1993 թվականի N 429

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 18-ի N 584 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդից քաղաքացիներին պետական սոցիալական ապահովագրության նպաստներով ապահովման կարգի մասին» կանոնադրության մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`

14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«14. Հղիության արհեստական (այդ թվում բժշկի ցուցումով) կամ ինքնաբերաբար ընդհատման դեպքերում ժամանակավոր անաշխատունակության նպաստը տրվում է ընդհանուր հիմունքներով»:

36-րդ կետի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Վաստակի բոլոր տեսակները, այդ թվում տվյալ ամսվա աշխատավարձի հետ վճարվող ամենամսյա պարգևները, մտցվում են այն ժամանակվա վաստակի մեջ, որի համար դրանք հաշվեգրվել են: Աշխատանքի մեկ ամիսը գերազանցող ժամանակաշրջանների համար վճարված պարգևները, աշխատավարձի հավելումները տարեկան աշխատանքի արդյունքների հիման վրա տրված վարձատրությունները ավելացվում են ամսական վաստակին` նախորդ տարում հաշվարկված դրանց ընդհանուր գումարի մեկ տասներկուերորդի չափով»:

37-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Եթե նշված երեք ամիսներին աշխատողը լրիվ չի աշխատել, ապա միջին ամսական վաստակը որոշելու համար այդ երեք ամիսների փաստացի աշխատած օրերի վաստակի ընդհանուր գումարը բաժանվում է աշխատած և սույն կետի երրորդ պարբերությամբ նախատեսված հաշվառումից չհանվող ժամանակաշրջանների օրացուցային օրերի ընդհանուր թվի վրա և ստացված միջին օրական վաստակը բազմապատկվում միջին ամսական օրացուցային օրերի թվով` 30,4»:

37-րդ կետի երրորդ պարբերությունում «Ոչ լրիվ աշխատած ամիսը հաշվառումից չի հանվում, եթե այն հետևանք չէ» բառերը փոխարինել «Չաշխատած օրերը հաշվառումից չեն հանվում, եթե դրանք հետևանք չեն» բառերով:

40-րդ կետից հանել «հղիության և ծննդաբերության արձակուրդն» բառերը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մարտի 10-ի N 95 որոշմամբ հաստատված «Անհատ ձեռներեցությամբ, գիտական ու ստեղծագործական գործունեությամբ և անհատական գյուղացիական տնտեսությամբ զբաղված անձանց պետական սոցիալական ապահովագրության նպաստներով ապահովման կարգի մասին» կանոնադրության մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`

6-րդ կետի «ա» ենթակետը «կորցնելու դեպքում» բառերից հետո լրացնել «եթե բուժումը կատարվել է բուժհիմնարկի ստացիոնարում» բառերով:

8-րդ կետը «կամ խմբի վերանայումը» բառերից հետո լրացնել «սակայն օրացուցային տարում երկու ամսից ոչ ավելի» բառերով:

21-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում պետական սոցիալական ապահովագրության մուծումների վճարումից ազատված անձանց ժամանակավոր անաշխատունակության, հղիության և ծննդաբերության նպաստները հաշվարկվում են` ելնելով տվյալ պահին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձից»:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան