Գլխավոր տեղեկություն
Համար
N 420
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.08.1993-09.06.1998)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.08.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
10.08.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.08.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 օգոստոսի 1993 թվականի N 420

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 584 ԵՎ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 512 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` մշակել և հաստատել տրանսպորտային միջոցների պետական համարանիշերի, գրանցման և վարորդական իրավունքի վկայականների նմուշները:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից տրվող տրանսպորտային միջոցների պետական համարանիշերի, գրանցման և վարորդական իրավունքի վկայականների ձեռքբերման ծախսերը ֆինանսավորվում են հանրապետական բյուջեից:

3. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մարմինների կողմից մատուցվող որոշ ծառայությունների համար վարձավճար սահմանելու մասին» N 584 որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Սահմանել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մարմինների կողմից մատուցվող հետևյալ ծառայությունների համար վարձավճարի չափերը`

ա) տրանսպորտային միջոցների տարեկան տեխնիկական զննության համար` հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 3 տոկոսի չափով.

բ) ավտոմեքենայի գրանցման և պետական համարանիշի տրման համար` նվազագույն աշխատավարձի 60 տոկոսի չափով.

գ) մոտոփոխադրամիջոցների, կցորդների և կիսակցորդների գրանցման և պետական համարանիշերի տրման համար` նվազագույն աշխատավարձի 30 տոկոսի չափով.

դ) վարորդական իրավունքի վկայականի տրման համար` նվազագույն աշխատավարձի 30 տոկոսի չափով.

ե) կորցրած պետական համարանիշի, գրանցման վկայականի և վարորդական իրավունքի վկայականի փոխարեն կրկնօրինակի տրման համար` սույն կետի «բ», «գ», «դ» ենթակետերով նախատեսված համապատասխան գումարի կրկնակի չափով.

զ) վարորդական իրավունքի վկայականի ձեռքբերման նպատակով քննությունների ընդունման համար` յուրաքանչյուր քննության համար նվազագույն աշխատավարձի 3 տոկոսի չափով.

է) տրանսպորտային միջոցների գրանցման, վերագրանցման, հաշվառումից հանման, ինչպես նաև դրանց գրանցման տվյալների փոփոխության հետ կապված որևէ գործողության կատարման համար` նվազագույն աշխատավարձի 3 տոկոսի չափով.

ը) տարանցիկ (տրանզիտ) համարանիշի համար` նվազագույն աշխատավարձի 3 տոկոսի չափով.

թ) դիվանագիտական ներկայացուցչությունների տրանսպորտային միջոցներին պետական համարանիշի տրման համար` նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով.

ժ) որսորդական հրազենի ձեռքբերման թույլտվության համար` նվազագույն աշխատավարձի 30 տոկոսի չափով.

ի) որսորդական հրազենի գրանցման և պահպանման համար` նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի չափով.

լ) որսորդական յուրաքանչյուր հրազենի վերագրանցման համար` նվազագույն աշխատավարձի 25 տոկոսի չափով.

խ) հիմնարկների, ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից յուրաքանչյուր զենքի ձեռքբերման թույլտվության, գրանցման ու պահպանման համար` նվազագույն աշխատավարձի կրկնակի չափով.

ծ) հիմնարկների, ձեռնարկությունների և կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) կողմից պայթուցիկ նյութերի ձեռքբերման թույլտվության, տեղափոխման և պահպանման համար` նվազագույն աշխատավարձի կրկնակի չափով.

կ) հիմնարկների, ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից թունավոր, ռադիոակտիվ և իզոտոպային նյութերի ձեռքբերման թույլտվության, տեղափոխման և պահպանման համար` նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի չափով.

հ) կնիքների և դրոշմանիշերի պատրաստման թույլտվության համար` բյուջետային կազմակերպության յուրաքանչյուր կնիքի համար նվազագույն աշխատավարձի 20 տոկոսի, իսկ այլ կազմակերպությունների և քաղաքացիների` 50 տոկոսի չափով»:

4. Հրազենի ձեռքբերման, գրանցման և պահպանման համար վճարումներից ազատվում են պետական ուսումնական և մարզական կազմակերպությունները:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` դիվանագիտական ներկայացուցչությունների տրանսպորտային միջոցների պետական համարանիշերի ձեռքբերման համար Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը հատկացնել 3240 հազ. ռուբլի:

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի օգոստոսի 15-ի N 512 որոշման հավելվածի ծանոթության 2-րդ կետը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
04.05.1998, N 270 09.06.1998, N 420
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան