ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հուլիսի 1993 թվականի N 395
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄԱՔՍԱՏԱՆ ԲԱՎՐԱՅԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԵՏԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության ու Վրաստանի Հանրապետության միջև երկու պետությունների սահմանի վրա մաքսային կետ բացելու մասին 1993 թվականի մայիսի 19-ի համաձայնագիրը և, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Աշոցքի և Վրաստանի Հանրապետության Նինոծմինդայի շրջաններով անցնող ճանապարհի ծանրաբեռնվածությունը (ապրանքային և ուղևորային շրջանառությունը), Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը`
ա) ապահովել Հայաստանի Հանրապետության Շիրակի տարածաշրջանային մաքսատան Բավրայի մաքսային կետի անխափան գործունեությունը.
բ) օրենքով սահմանված կարգով ապահովել Բավրայի մաքսային կետով քաղաքացիների կողմից իրերի, առարկաների և ապրանքների անարգել տեղափոխումը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |