ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հուլիսի 1993 թվականի N 383
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴՐԱՄԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՐՈՇ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԽՍՀՄ պետական բանկի և Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի կողմից 1961-1992 թվականներին թողարկված ռուբլու թղթադրամները 1993 թվականի հուլիսի 26-ից շրջանառությունից հանելու կապակցությամբ և Հայաստանի Հանրապետության ներքին շուկայի պաշտպանության ու դրամաշրջանառության կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը որոշում են`
1. Սկսած 1993 թվականի հուլիսի 27-ի 00 ժամից ժամանակավորապես սահմանափակել ԽՍՀՄ պետական բանկի և Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի կողմից 1961-1992 թվականներին թողարկված ռուբլու թղթադրամների մուտքը Հայաստանի Հանրապետություն, յուրաքանչյուր անձի համար սահմանելով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին 150 հազ. ռուբլի, այլ անձանց` 35 հազ. ռուբլի:
2. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` սկսած 1993 թվականի հուլիսի 27-ի 00 ժամից բոլոր մաքսատներում և մաքսային կետերում ապահովել Հայաստանի Հանրապետություն ժամանող` քաղաքացիներին սույն որոշման 1-ին կետով սահմանված գումարների չափերը գերազանցող նշված թղթադրամների ի պահ ընդունումը` հանրապետությունից այդ քաղաքաիների մեկնելու դեպքում վերադարձման պայմանով:
3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչությանը և Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` այդ ընթացքում սահմանված կարգով ապահովել հանրապետություն ժամանող քաղաքացիներից ի պահ վերցված թղթադրամների տեղափոխումն ու պահպանությունը:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչությանը` սույն որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության մաքսային անցակետերը շրջանցող հատվածներում կազմակերպել համատեղ պարեկություններ:
5. Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը` սկսած 1993 թվականի հուլիսի 27-ից դադարեցնել ժամանակավորապես նախկին ԽՍՀՄ հանրապետություններից Հայաստանի Հանրապետություն կատարվող փոստային դրամական փոխանցումները:
6. Ժամանակավորապես արգելել պետական ձեռնարկություններին (բացառությամբ առևտրի և սպասարկման ոլորտի ձեռնարկությունների) կանխիկ դրամով առուծախի գործարքների իրականացումը:
7. Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությանը` 1993 թվականի հուլիսի 27-ից ժամանակավորապես դադարեցնել թանկարժեք մետաղների, քարերի և դրանցից պատրաստված իրերի բացթողումը մանրածախ առևտրի ցանց:
8. Ստեղծել հանրապետական հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի համանախագահությամբ, սույն որոշմամբ նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքում առաջացած վիճելի հարցերի լուծման համար:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ |
Ի. ԻՍԱՀԱԿյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.07.2001, N 588 | 02.07.2001, N 383 | |
25.02.1994, N 94 | 25.02.1994, N 383 | |
17.10.1993, N 522 | 17.10.1993, N 383 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|