ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հունիսի 1993 թվականի N 314
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԱԾ` ՎԻՐԱՎՈՐՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԵՎ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԴԱՐՁԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԲՈՒԺՄԱՆ ՎԱՅՐ ՄԵԿՆԵԼՈՒ ԵՎ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցած` վիրավորված զինծառայողներին և ազատամարտիկներին, ինչպես նաև երկրաշարժի հետևանքով հաշմանդամ դարձած քաղաքացիներին բուժման վայր մեկնելու և վերադառնալու հետ կապված ծախսերի փոխհատուցումը կատարել հանրապետական բյուջեի միջոցների հաշվին:
Սահմանել, որ նշված քաղաքացիների` արտասահման կամ ԱՊՀ անդամ պետություններ բուժման ուղարկումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված քաղաքացիներին բուժման վայր մեկնելու և վերադառնալու հետ կապված ծախսերի փոխհատուցման նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացնել 50,0 մլն ռուբլի, 1993 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.07.2001, N 588 | 02.07.2001, N 314 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|