Գլխավոր տեղեկություն
Համար
N 205
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.1997-16.01.1998)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.07.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.07.1996
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
04.07.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.01.1998

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
4 հուլիսի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հուլիսի 1996 թվականի N 205

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 417 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով հանրապետության սպառողների կյանքի և առողջության համար անվտանգ ապրանքներ ձեռք բերելիս նրանց շահերի պաշտպանության և իրավունքների ապահովման անհրաժեշտությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետությունում ապրանքների պարտադիր սերտիֆիկացում մտցնելու մասին» N 417 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 1-ին կետի «ա» ենթակետից հանել «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և» բառերը.

բ) որոշմամբ հաստատված ցանկը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 417 ՈՐՈՇՄԱՆ

 

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

Ապրանքախումբը Ապրանքների անվանումը

1

2

02.01-02.04, 02.06-02.10 Միս և մսի ենթամթերք
03.02-03.07 Ձկնեղեն, խեցգետնանմաններ, կակղամորթներ և ջրային այլ անողնաշարավորներ
04.01-04.06 Կաթ և կաթնամթերք
04.07, 04.08 Թռչնի ձու
04.09 Բնական մեղր
07.01-07.13 Բանջարեղեն և ուտելի այլ արմատապտուղներ ու պալարապտուղներ
08.01-08.14 Ուտելի պտուղներ և ընկույզ, ցիտրուսային ու բանջարանոցային մշակաբույսերի կեղևներ և կճեպներ
15.01-15.20 Կենդանական կամ բուսական ծագում ունեցող ճարպեր, յուղեր, դրանց ճեղքումից ստացվող նյութեր, պատրաստի սննդի յուղեր, կենդանական կամ բուսական ծագում ունեցող մոմեր
16.01-16.05 Մսից, ձկից, խեցգետնանմաններից, կակղամորթներից կամ ջրային այլ անողնաշարավորներից պատրաստված արտադրանք
17.01-17.04 Շաքար, շաքարից պատրաստված հրուշակեղեն, ծամոն
20.01-20.09 Բանջարեղենի, պտուղների, ընկույզի կամ բույսերի այլ մասերի վերամշակումից ստացվող մթերք
22.01-22.09 Ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ, քացախ
24.01-24.03 Ծխախոտ և դրա արդյունաբերական փոխարինիչներ
27.07, 27.10, 27.11 Նավթամթերք
29.36 Վիտամիններ
30.01-30.06 Դեղագործական արտադրանք
40.14.90 Մանկական ծծակներ

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՔԱՐՏՈՒՂԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ