ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունիսի 1995 թվականի N 370
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՊՐՈՑԵՍՆԵՐԻ ՎՐԱ ԱԿՏԻՎ ՆԵՐԳՈՐԾՄԱՆ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Լուծարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հիդրոօդերևութաբանության վարչության մթնոլորտային պրոցեսների վրա ակտիվ ներգործման ռազմականացված ծառայությունը և Դվինի, Եղեգնաձորի, Թալինի, Նոյեմբերյանի, Տաշիրի ու Տաուշի ռազմականացված ջոկատները:
2. Ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հիդրոօդերևութաբանության վարչության մթնոլորտային պրոցեսների վրա ակտիվ ներգործման պետական ձեռնարկություն` հատուկ նշանակության պետական ձեռնարկության կարգավիճակով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հիդրոօդերևութաբանության վարչությանը`
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծել լուծարքային հանձնաժողով և իրականացնել մթնոլորտային պրոցեսների վրա ակտիվ ներգործման ռազմականացված ծառայության և Դվինի, Եղեգնաձորի, Թալինի, Նոյեմբերյանի, Տաշիրի ու Տաուշի ռազմականացված ջոկատների լուծարման աշխատանքները.
բ) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել մթնոլորտային պրոցեսների վրա ակտիվ ներգործման հատուկ նշանակության պետական ձեռնարկության կանոնադրությունը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հուլիսի 13-ի «Հատուկ նշանակության պետական ձեռնարկությունների ցանկը սահմանելու մասին» N 399 որոշմամբ սահմանված ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ բաժնով`
«ՀՀ կառավարությանն առընթեր հիդրոօդերևութաբանության վարչություն:
Մթնոլորտային պրոցեսների վրա ակտիվ ներգործման պետական ձեռնարկություն»:
5. Ուժը կորցրած ճանաչել`
ՀԿԿ Կենտկոմի և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1966 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայկական ՍՍՀ-ում հակակարկտային աշխատանքների ընդարձակման մասին» N 432 որոշման 1-ին և 5-րդ կետերը.
Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1976 թվականի հունվարի 19-ի N 27գ որոշումը.
Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1982 թվականի հունվարի 18-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1981 թվականի հոկտեմբերի 1-ի «Ժողովրդական տնտեսության համար 1981-1985 թթ. հիդրոօդերևութաբանական պրոցեսների վրա ակտիվ ներգործման աշխատանքների հետագա զարգացման մասին» N 985 որոշումը» N 26 որոշումը.
Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1985 թվականի N 705գ որոշումը.
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 11-ի «Հանրապետության մի շարք շրջաններում հակակարկտային ռազմականացված ջոկատներ ստեղծելու մասին» N 201 որոշումը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |